Օրվա լրահոսը
Ռուբեն Հակոբյանը ներողություն խնդրեց միջադեպի համար (Տեսանյութ)
Ուզում եմ ասել, որ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել: Հարգելի լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ դուք քննադատում եք բռնությունը, բայց ես կխնդրեի նաեւ, որ այն լրագրողները, որոնք պատվեր են կատարում թերթի, գլխավոր խմբագրի, մի քիչ ուսումնասիրեք՝ նրանք իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվել:
Կարեն Կարապետյանը կհանդիպի բիզնեսի 10 խոշոր ներկայացուցչի հետ
Խոշոր գործարարների հետ կքննարկեն նրանց հուզող խնդիրները
ԿԳ նախարարը՝ դպրոցներում ներդրվելիք բիզնես-կրթության մասին. «Հայկական ժամանակ»
Պետք է երեխան ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձեւավորելու ընդունակություն։
Վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին՝ «Մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք»
Կարեն Կարապետյանը Արտակ Շաբոյանին հանձնարարեց միջամտել այն դեպքում, երբ գերիշխող է
«Ռուբեն Հակոբյանին երբեք Մհեր Սեդրակյանի հետ չէի համեմատի»
«Հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց երբեւիցե չէի փորձի համեմատել Մհեր Սեդրակյանին Ռուբեն Հակոբյանի հետ: Լավ ճանաչելով Ռուբեն Հակոբյանին՝ պետք է ասեմ, որ նա հավասարակշիռ մարդ է: Կարող եմ միայն ենթադրել, թե ի՞նչ իրավիճակ է եղել, որ նա ափերից դուրս է եկել եւ չի կարողացել իրեն զսպել»,- ասաց ԱԺ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի»
Մաքսայինն ու բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով
Կարեն Կարապետյանը գտնում է, ՊԵԿ ղեկավարին շանս է ընձեռվել ոլորտի նեղ տեղերը հասկանալու
Գալուստ Սահակյան. «Իմ հեղինակությունը երբեք չի կարող ընկնել». «Հրապարակ»
Ցանկացած մարդ, որը որ փորձում է իրական հանրապետական լինել, եւ այն գաղափարախոսությունը, որ ունի, դա, կարծում եմ, երջանիկ ապագա է
Քննարկման թեման կանաչ ճարտարապետությունն էր
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրի» աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել ծրագրի դրույթները: Ծրագիրը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ֆինանսավորվում է EBRD-ի կողմից և ներդրվելու է Երևան քաղաքում: Հանդիպման ընթացքում խմբի անդամ Անդրեա Քլիրլիկովան նշել է, որ ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել մի շարք
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ Ռուբիկ Հակոբյանի եւ Վահե Մակարյանի վեճի կապակցությամբ
Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության,
Վարչապետը Դավիթ Լոքյանին՝ դուք ինչի՞ց եք հաճույք ստանում
Կոշտ կենցաղային թափոնների վերաբերյալ ռազմավարությունը զեկուցելիս, այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մի պահ ընդհատեց՝ վարչապետին հարցնելով շարունակի թե ոչ: «Դուք ինչի՞ց եք հաճույք ստանում»,-ի պատասխան ասաց Կարեն Կարապետյանը: «Չշարունակելուց»,-ասաց պարոն Լոքյանը: «Դե այդպես էլ արեք»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 21-22-րդ և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝
Նորընտիր նախագահը ներկայացրել է իր տեսլականն ամերիկյան արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վերաբերյալ. «Ամերիկայի Ձայն»
Հյուսիսային Քարոլինայի Ֆայեթվիլ քաղաքում հանրահավաքին մասնակցելու ընթացքում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է գեներալ Ջեյմս Մեթիսին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: «Այս պաշտոնում նրա ղեկավարությամբ մենք կամրապնդենք մեր ռազմական ուժը ու մեր դաշնակիցների հետ հարաբերությունները, կվերացնենք ահաբեկիչներին, կդիմակայենք մեր թշնամիներին և նորից Ամերիկան կդարձնենք անվտանգ»,-հայտարարել է Թրամփը: Պաշտոնաթող գեներալ Մեթիսը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ
Հանրայինի հակահանրային գործելաոճը. Վահե Էնֆիաջյան
Հանրային Հեռուստատեսության հիմնական ուղղություններից է բազմակարծության սկզբունքներով բավարարել հանրային լսարանի բոլոր շերտերի պահանջները: Ազգային Ժողովի պատգամավորը ժողովրդի քվեն ստացած քաղաքական գործիչ է, ում արտահայտած մտքերը ձևավորվում են հանրային ազդակներից: Համենայնդեպս, ինքս առաջնորդվում եմ նման մոտեցմամբ: Հանրային Հեռուստատեսությունը, որի բյուջեն տարեկան կազմում է 6 միլիարդ դրամից ավել, պարտավոր է իր եթերաժամը կազմելիս չշեղվել քաղաքական տարակարծության և
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից
Ռազմիկ Օլթեցյանը Իսրայելում զբաղեցրել է 4-րդ տեղը
Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում հայաստանցի Ռազմիկ Օլթեցյանը երեկ 23 տարեկանների պայքարում հանդես գալով 77 կգ քաշային կարգում՝ երկամարտի 314 (137+177) կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Հունանյանը (նկարում), որը երկու վարժությունների հանրագումարով ցույց է տվել 327 կգ:
Ավազակային հարձակմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2016 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 18:00 – 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում է կատարվել Հրազդան քաղաքի բնակիչ Ս.Մուրադյանի նկատմամբ` վերջինիս պատկանող ավտոտնակի մոտ: Առերեւույթ հանցագործություն կատարած անձինք բռնություն
Բնության «պատասխանատու» կեղեքում․ Ամուլսարում հանք բացելու խնդիրները, որոնք Լիդիանը քողարկում է
«Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրս կենտրոնը» դիմել էր Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու մտադրություն ունեցող «Lydian International» (Լիդիան) ընկերությանը, որպեսզի վերջինս արձագանքի Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության և 27 հասարակական կազմակերպությունների նախաձեռնած ստորագրահավաքի պահանջներին: Լիդիանը հրապարակել է իր պատասխանը (հայերեն, անգլերեն), որի առաջին իսկ տողերում նշված է, որ մեր սկսած ստորագրահավաքի հիմքում ընկած է ապակողմնորոշիչ
Արցախի անկախութեան 25րդ տարեդարձին նուիրուած ձեռնարկ Քոնկրեսին մէջ. «Ասպարեզ»
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեան Դեկտեմբեր 6ին մասնակցած է Միացեալ Նահանգներու Քոնկրեսի շէնքին մէջ կազմակերպուած եւ Արցախի անկախութեան 25րդ տարեդարձին նուիրուած միջոցառման, որուն ընթացքին նաեւ հանդէս եկած է ելոյթով մը: Միջոցառման մասնակցած են Հայկական հարցերու քոնկրեսական համախմբումէն անդամներ, Հայաստանի եւ Արցախի դիւանագիտական ներկայացուցչութիւններու անդամներ, ամերիկահայ համայնքի հոգեւոր
Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական
Հայաստանի հեղինակությունն ու Ռուսաստանի խաղերը Սիրիայում
Հայաստանը կարծես թե ներգրավվում է հերթական վտանգավոր խաղի մեջ: Մի կողմից Հայաստանը ընդունում է պատվիրակություններ Սիրիայից, մյուս կողմից ռուսական լրատվամիջոցները լուրեր են տարածում, որ հայ խաղաղապահները կարող են ներգրավվել Սիրիայի հակամարտության մեջ: Սիրիայի կառավարությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Օմար ալ-Արաբիին և Ալան Բաքերիին: Շարմազանովը
Խոսքի դեմ՝ բռունցք
Մհեր Սեդրակյանի եւ Առաքել Մովսիսյանի գործն ապրում եւ բարգավաճում է: Հիմա նրանք «շնորհակալական ուղերձներ» են հղում իրենց գործընկեր Ռուբեն Հակոբյանին՝ «իրեն տղամարդու պես պահելու» եւ «էդ լրագրողների հախից գալու» համար: Քանի որ պարոն Հակոբյանի հետագա քաղաքական կարիերան դժվար է պատկերացնել ընդդիմադիր դաշտում, շատ հնարավոր է, որ նրան ընդգրկեն ՀՀԿ (կամ ծայրահեղ դեպքում՝ ԲՀԿ եւ ՀՅԴ)
Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող
Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /շուրջ 40 անգամ/: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում. shamshyan.com
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 անհայտ անձինք՝ փայտե մահակներով զինված, հարձակվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի բնակիչ, 52-ամյա Սոս Մուրադյանի վրա և նրանից հափշտակել խոշոր գումար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ տարել են 1 մլն ՀՀ դրամ, 100 հազար ՌԴ
Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։ «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերն ու վերջին տարիներին վերընթաց զարգացող արդյունավետ համագործակցությունը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական
Հաստատվել են տղամարդկանց ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի ժամկետներն ու վայրերը
ՖԻԴԵ-ի տղամարդկանց 2017 թվականի «Grand Prix» մրցաշարին կմասնակցեն 24 շախմատիստներ, որոնք շվեյցարական մրցակարգով կմասնակցեն չորս փուլի. Շարժայում՝ փետրվարի 17-28-ին, Մոսկվայում՝ մայիսի 11-22-ին, Ժնեւում՝ հունիսի 5-16-ին եւ Պալմա-դե-Մայորկայում՝ նոյեմբերի 15-26-ին: Յուրաքանչյուր մրցաշարում մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է լինելու: Երկու հաղթողները իրավունք կստանան մասնակցելու 2018 թվականին կայանալիք հավակնորդների մրցաշարին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessdailynews.com-ի
Էդվարդ Նալբանդյան. «Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս կան մարտահրավերներ»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանն այս գագաթաժողովը հյուրընկալելու և Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) օրակարգն առաջ մղելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև քաղաքացիական հասարակության համանախագահին՝ Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտին: Գագաթաժողովն առիթ է ընձեռում ընդլայնելու Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության


















































