Օրվա լրահոսը

Գազի գինը ընտրություններից հետո չի բարձրանալու. Կարեն Կարապետյանը երաշխավորում է (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանը նախընտրեց չպատասխանել, թե ինչո՞ւ է ինքը ՀՀ Սահմանադրության եւ Մոսկվայի միջեւ ընտրություն կատարելիս ընտրել Մոսկվան:

PFA-ի հատուկ զեկույցը Հայաստանում 2015 թ. դեկտեմբերին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

2016 թ. դեկտեմբերի 6-ին լրացավ Հայաստանում 2015 թ. անցկացված Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի տարեդարձը: Այդ օրը Հայաստանի քաղաքացիները գնացին ընտրատեղամասեր արտահայտելու իրենց կարծիքը սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, որոնք առաջարկվել էին գործադիր իշխանության կողմից՝ երկրի կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանայինի անցման նպատակով: Քննադատների կողմից հանրաքվեն դիտվեց որպես Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու միջոց: Քանի որ երկու կեղծված ընտրությունների արդյունքում

Պակիստանում ուղևորատար օդանավ է կործանվել

Պակիստանի հյուսիսում կործանվել է Pakistan International Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տեղեկությունը հաստատել է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չիթրալից Իսլամաբադ շարժվող օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից: Օդանավում եղել է 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, ամենայն հավանականությամբ նրանք բոլորը զոհվել են: Դեպքի վայրում աշխատում են

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը կիրականացվի 50 տոկոս իջեցված սակագնով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Այս որոշումը օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել

Համբուրգում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման շուրջ պայմանավորվածություն դեռ չկա. Զախարովա (Տեսանյութ)

Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն չկա: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդպիսի հանդիպման հնարավորությունը քննարկվում էր: Եթե այն լինի, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք: Բայց տվյալ պահին, ես կցանկանայի ևս մեկ անգամ ասել,

«Պարտադիր զինծառայությունը պետք է անցնել, ոչ թե վճարել դրա դիմաց». ՊՆ նախարար (Տեսանյութ)

Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում ասաց, որ դեմ է, երբ 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք վճարում են եւ հետախուզումից ազատվում: Ըստ նրա, այդ օրենքը նպաստում է, որ տղաները փախուստի դիմեն, հետո 27 տարին լրանալով՝ գան ՀՀ, վճարեն ու առանց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու՝ ապրեն:

«Հույն գրողների միությունը» Աթենքում պաշտոնապես նշելու է «Հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը»

Միջոցառումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Հույն գրողների միության հանդիսությունների սրահում։ Հունաստանում Հայ համայնքի պատմության մեջ առաջին անգամ «Հույն գրողների միությունը» իր հարգանքի տուրքն է տալիս հայ գրականությանը` պաշտոնապես նշելով հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Հանդիսությանը կմասնակցեն ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսը, նախկին նախագահներ Մեսրս Պավլոս Նաթանելը, և Ավգերինոս Անդրեուն: Հունարենով հայ

Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ

Ըստ հաղորդման՝ ոստիկանը անձը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն է կատարել. պարզվում են հանգամանքները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին: Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը:

Պլանային ջրանջատում Էրեբունիում և Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Էրեբունի վարչական շրջանի` Վարդաշեն և Մուշավան թաղամասերի, Սարի Թաղի 26, 27, 28 փողոցների և 28 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի փող. 70-ից-90 համարների, 2. Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Պուշկինի փող. 35-ից-72, Մաշտոցի

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները, ովքեր քառօրյա հերոսական մարտերի ընթացքում խոցել էին թշնամու տանկերն ու ուղղաթիռը

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։ Ապագա իրավաբանները նախ հետեւել են ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային։ «Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողները բարձրացրել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են բարեփոխված

Թվային հեռարձակման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ցանցի բնականոն աշխատանքի ապահովմամբ

Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է։ Պատճառը թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային կանխարգելիչ աշխատանքներն են, որոնք պայմանավորված չեն թվային հեռուստահեռարձակման որակով կամ այլ խնդիրներով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակը ցանցի բնականոն

Մասիսը՝ զինվորի սրտում եւ մարտական դիրքի կացարանի պատին

Տավուշի առաջնագծի մարտական դիրքերից մեկի կացարանն է, որը հակառակորդի դիրքերից 200-300 մետրի վրա է: Պայմանագրային զինծառայողներից մեկը կացարանի պատին նկարել է Սիսն ու Մասիսը: Դիրքապահների մահճակալների գլխավերեւում բիբլիական Արարատի պատկերը կարծես հուշում է՝ հայի ոգին է զինծառայողի խաչն ու զենքը, որոնք պահապանն են սոցցանցերում հայրենասիրության դասեր տվողներին, պոռոտախոս քաղաքական գործիչներին եւ իրենց որդիների անփորձանք ծառայության

Հայաստանը Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց

Դեկտեմբերի 7-ին «Հենարան» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ասուլիսը՝ «Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց» և «ՀՀ բնակչության պաշտպանության համակարգը 25 տարեկան է» թեմաներով: Ասուլիսի սկզբում Ն. Գրիգորյանն անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի դասերին և այսօր առկա մեծ ձեռքբերումներին: Նրա խոսքով՝ Սպիտակի երկրաշարժի դասերը ուսանելի էին ոչ միայն մեզ

Սուրեն Կարայանին ներկայացվել են թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրները

Նախարարությունում կայացել է հանդիպում թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ

Ռուբեն Հակոբյան. Տեսե՞լ եք, որ հարվածել եմ (Տեսանյութ)

«Միջադեպը լրագրության հետ կապ չունի, փորձել է ինձ էթիկայի դասեր սովորեցնել, դաստիարակել, ուղղակի չի ստացվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը`մեկնաբանելով այսօր տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, պատգամավորը հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի  լրագրողին: Լրագրողներից մեկի դիտարկմանը`բայց դա ձեզ չի արդարացնում, դուք նրան խփել եք, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Տեսել ե՞ք»: Հարցը`իսկ դուք իրավունք

Եվս մի ՊՈԱԿ կլուծարվի, 9 հաստիքներ կկրճատվեն

Ըստ կառավարության որոշման, ՊՈԱԿ-ի լուծարումով տարեկան 22 միլիոն դրամ կխնայվի

Թալիշում կապահովեն անվտանգությունը. ի՞նչ է արվում գյուղը վերականգնելու համար

ԼՂՀ գերատեսչությունները ներգրավված են համապատասխան ենթակառուցվածքները վերականգնելու աշխատանքներում Արցախի սահմանամերձ Թալիշ համայնքում, որն ապրիլյան էսկալացիայի ժամանակ մեծապես տուժել էր հակառակորդի գործողությունների հետեւանքով, վերականգնման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին ՊՆ նախաձեռնությամբ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Նա մանրամասնել է, որ գերատեսչությունները ներգրավված են համապատասխան ենթակառուցվածքները վերականգնելու

Ուսումնասիրվում է դեղերի շուկան

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու և դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթներ` պարզելու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման հարցը։ Վերջին երեք օրվա ընթացքում  իրականացրած զննությունների

«Եթե քաղաքացիները չեն հարվածել ոստիկաններին, այդ դեպքում ումից էին պաշտպանվում ոստիկանները». Գեւորգ Սաֆարյան

Դատարանը հաջորդ նիստին կհրապարակի Գեւորգ Սաֆարյանի բողոքի վերաբերյալ որոշումը

Միջադեպ խորհրդարանում. պատգամավորը հարվածել է լրագրողին

Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ: Լրագրողների հետ հարցազրույցից հետո  Վահե Մակարյանը շարունակում էր հարցեր տալ Ռուբեն   Հակոբյանին, արդյունքում հարցազրույցը վերածվեց լեզվակռվի: Հետո պատգամավորն ու լրագրողը իրար հետ հեռացան առանձին խոսելու եւ միմյանց հասկանալու: Որոշ օպերատորներ հետեւեցին նրանց, հետո վերադարձան եւ ասացին, որ

Նախարարության պոտենցիալ կրճատվողներին ակնարկներ են արել

Արմեն Ամիրյանը խոշորամասշտաբ կրճատումներ է նախատեսել

Վարկ-ներմուծում-մոլերի կառուցում մոդելը եւս իրեն սպառել է

Երկու տարի առաջ տեղի ունեցած դրամի փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով Կենտրոնական բանկը բանկերի նվազագույն կանոնադրական կապիտալի շեմը բարձրացրեց շուրջ 6 անգամ: Ինչ հետեւանք ունեցավ սա բանկային համակարգի եւ ՀՀ տնտեսական զարգացման գործընթացի վրա: Նախ ասեմ, որ կանոնադրական կապիտալի նվազագույն շեմի 5 մլրդ դրամից 30 մլրդ բարձրացմամբ կարճ ժամկետում կայունացավ դրամի փոխարժեքը, եւ Կենտրոնական բանկն իր

Մանրամասն ներկայացվել է Թայեքս և Սոսյու գործիքների հիմնական առաքելությունը, ինչպես նաև ԵՄ գործիքներին առնչվող մի շարք այլ հարցեր

Դեկտեմբերի 7-ին, Երևանի Դաբլ Թրի Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում կայացել է Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) և Սոսյու (SOCIEUX) ծրագրերի ներկայացմանը նվիրված տեղեկատվական աշխատաժողովը: Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ինչպես նաև

Մուշեղ Մխիթարյանը դատական նիստին ներկայացել էր ձեռնափայտով եւ կարած աչքերով

Էքստրասենսի սպանության գործով դատաբժշկական եւ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել

«Դոմիկը» երբեք տուն չի դառնա, եւ դրա ժամանակավոր բնույթն արդեն մշտական մղձավանջ է

Դեռեւս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք աղետի գոտին վերանվանվեց զարգացման գոտի: Սակայն մինչ օրս 1988-ի երկրաշարժից տուժած հարյուրավոր բնակիչներ զարգացման գոտում միայն երազներում են ապրում: Լոռու մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ շարունակում են կյանքը մաշել տնակներում: Մարզի Գոգարան համայնքը նույնպես տուժածներից է: Արտագաղթը Գոգարանն էլ չի շրջանցել, մարդիկ ծայրը ծայրին են հասցնում արտագնա աշխատանքում վաստակածով:

Կարեն Կարապետյանի իմիջը դեռ կարող է բարձրանալ (Տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանը`ՀՅԴ-ի հետ հնարավոր դաշինքի մասին

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930