Օրվա լրահոսը

ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում

Սուրեն Կարայանն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։ Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նախարարության անվանափոխությամբ պայմանավորված գործառութային փոփոխությունները և նոր տեսլականը, մասնավորապես` ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման, դրանց ինստիտուցիոնալ պաշտպանության և նոր

«Մինչ օրս անորոշության մեջ ենք. չգիտենք՝ ներդրումներ անե՞նք, ծրագրեր մշակե՞նք». «Ալտ TV»-ի տնօրեն (Տեսանյութ)

Խաչիկ Դանիելյանն առաջարկում է թվային հեռարձակման չանցած մարզային հեռուստաընկերություններին թույլատրել թվային հեռարձակման սեփական սարքավորումները ձեռք բերել

Նախարարը խաբված կոնդեցի կնոջն առաջարկեց ապրել տուն-ինտերնատում. «Ա1+»

Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին զարմացնում եւ զայրացնում է գործարանի՝ գաղտնի կերպով սնանկ ճանաչելը: «Անհասկանալի բան է եղել, անհասկանալի: Ոչ ոք չի հասկանում, համ մրցույթ համ սնանկ ճանաչել: Ուզում են վերացնեն էլի Նաիրիտը, հիմնահատակ վերացնեն»,- ասում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Արմեն Դեմիրճյանը: Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիներն ահազանգում են՝ կառավարությունը կորցրել է իր վստահությունը:

«Արցախը երբեւիցե չի ունենալու այնպիսի սահմաններ, որոնք խոցելի կլինեն Ադրբեջանի կողմից». Դավիթ Բաբայան

«Ինչ է մենք սահմանների հարց չունե՞նք Ադրբեջանի հետ` բա Գետաշենը…». Դավիթ Բաբայան

Թե ինչու ՀՀԿ համագումարում «You’re my love» պաստառներ չեն բերել

Շարմազանովը, Մարուքյանն ու Լեւոն Զուրաբյանը՝ ՀՀԿ-ում գրաքննության, մթնոլորտի եւ դրական փոփոխությունների մասին Այն, որ կուսակցության համագումարում ձեւի համար մի ձեռնպահ չի լինում, դա լավ բանի մասին չի խոսում: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին մեր այս դիտարկմանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Նորմալ է, ինչի՞: Էդ որ տենց խոսում եք, դուք միջազգային երկրներում՝ Գերմանիայում…

Վանաձորում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքապետարանի շենքում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության պատճառը, որը կրում է մասնավոր բնույթ։ Քննության տվյալներով՝ անձնական-կենցաղային խնդիրների պատճառով ամուսիններն սկսել են ապրել առանձին և կինը, հեռանալով ամուսնուց, իր հետ տարել է նաև իր երեք

Փորձում ենք «Աշտարակ կաթի» 180 միլիոն պարտքը մարել. «Ադռա Ռեմառա»

«Բայց մենք հիմա չենք կարող միանգամից իրենց բոլոր հին պարտքերը մարել»

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տուբերկուլոզով հիվանդ 16 անձինք կան

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով` տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ: 2012թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եղել են տուբերկուլոզով հիվանդ 54, 2013թ.-ին` 34, 2014թ.-ին` 35, 2015թ.-ին` 24, իսկ 2016թ.

Դավիթ Թորոսյանը կրկին գլխավորեց բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականը

ՀԲՖ համագումար, Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյան, Դավիթ Թորոսյան, Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Կառավարությունում քննարկվել են տարբեր ներդրումային փաթեթներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն

«Ցավոք, չեմ ճանաչում «Ավրորայի» հավակնորդ թուրք գործչի». Արման Ջիլավյան

Ռուբեն Վարդանյանի թիմակիցը եւս ուրախ կլինի, եթե մի օր «Ավրորա» մրցանակը հանձնի թուրքի

Արծվիկ Մինասյան.«Նախարարության աշխատակազմի հաստիքների 22%-ը կկրճատվի» (Տեսանյութ)

Բնապահպանության նախարարն ասում է՝ 4 ՊՈԱԿ-ներ կմիավորվեն, կենտրոնական ապարատում էլ կրճատումներ կլինեն

2018-ին գազի գինը կբարձրանա. «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է ներդրումային ծրագիրը

«Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2017-2019 թվականների ներդրումային ծրագիրը, այն ընդհանուր՝ 3 տարվա համար կազմում է 34,7 միլիարդ դրամ: Իսկ ըստ տարիների՝ «Գազպրոմ Արմենիան» նախատեսում է 2017 թվականին 3,5 միլիարդ դրամի ներդրում կատարել, 2018-ին մի քանի անգամ ավելի՝ 16 միլիարդ դրամի, 2019-ին՝ 15,1 միլիարդ դրամի: «Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում

Քննարկվել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման

Ամփոփվել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի արդյունքները

Տեղի է ունեցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակները հանձնել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի նախագահ

Աբովյանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի,   Ճամբարակի, Ապարանի, Արագածի,  Վանաձորի,  Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջանների ճանապարհներին ձյուն է տեղում: Աբովյանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 80 մ: Ախուրյանի  տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին սպասարկող

Կինոօպերատոր Լևոն Աթոյանցն արժանացել է իտալական կինոփառատոնի մրցանակին

«Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը: Բացման արարողության ժամանակ, բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի ունեցավ նաև «Սալենտո» կինոփառատոնի ամենամյա մրցանակի հանձնումը, որն իրականացրեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին: -Ուրախ եմ գտնվել «Նարեկացի» արվեստի միությունում և հատկապես ուրախ եմ, որ պատիվ ունեմ հանձնելու «Սալենտո»

«Եթե կուսակցությունները շատ լինեն, լրացուցիչ աշխատանք կլինի». Տիգրան Մուկուչյան (Տեսանյութ)

ԿԸՀ նախագահը խուսափեց հստակ մեկնաբանել, թե «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը ԱԺ ընտրություններում ինչ խնդիրներ կառաջացնի

Հովիկ Աբրահամյանի կառավարության պաշտոնյաներ կենթարկվեն պատասխանատվության. Գագիկ Մելիքյան (Տեսանյութ)

Գագիկ Մելիքյանը բացատրեց, թե ինչու է Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելիս նրանց շնորհակալություն հայտնել: Նա վստահեցրեց, որ այն պաշտոնյաները, որոնց սխալների պատճառով տնտեսության աճն այնքան չի եղել, ինչքան պետք է լիներ, կենթարկվեն պատասխանատվության:

Անդունդը շրջանցելու ոչ մի ուրիշ ձեւ չկա՝ թռիչքից բացի

ԵՍ դեմ եմ ազգ-բանակ գաղափարին, որը սրբազան, բայց նեղ տիրույթում է: Պետք է հռչակվի ազգ-պետություն-ընտանիք լոզունգը, որտեղ առաջին հերթին պետք է մեղմացվի հասարակության մեջ խիստ արտահայտված հարուստ-աղքատ շերտավորումը: Աղքատությունը պետք է իսպառ վերացվի երկրում: Պարզապես հայը աղքատ լինել չի կարող, սա մեր ամենամեծ ձախողումն է: Պետք է ձեւավորվի հզոր միջին խավը: Կրկին հայտնվել ենք պատմական

Ըստ Իգնատի Առաքելյանի, բոլոր պետական մարմիները զբաղվում են թուրքական լոլիկի խնդրով

Կաթի մթերման, թուրքական լոլիկի մաքսազերծման խնդիրների մասին՝ գյուղնախարարի դիտարկումները

«Աշտարակ կաթ» գնել ցանկացող ընկերությունը բանակցել է Սուրեն Կարայանի հետ

Նախարարի տեղակալը վստահ է՝ կազմակերպության նպատակները երկարաժամկետ են

«Յուրաքանչյուր օր բավականին քանակությամբ անդամներ ՀՀԿ-ից հեռացվում են». Գագիկ Մելիքյան

Նա ասաց, որ Հայաստանի ամենաազդեցիկ ուժին, իհարկե, նման քանակով մարդկանց անդամագրումը լավ է, նշանակում է վստահության բարձրացում, հավատի վերականգնում, ակնկալիքներ ունենալ այդ կուսակցությունից: Ըստ նրա, մարդիկ իրենց հույսը կապում են ՀՀԿ-ի նման ազդեցիկ ուժի հետ. «Այդ 7000-ը վերջը չէ, ամեն օր էլ անդամագրում կա»:

Իգնատի Առաքելյան. «Ես չեմ կարող հարստանալու դեմ քայլ անել, հակառակը, բոլորը պետք է հարստանան» (Տեսանյութ)

Գյուղնախարարը պարարտանյութի գնման ոլորտի խախտումների մասին

ԿՈՌՈՒՊՑԻԱ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Մաս 1. Մաս 2. Մաս 2. Քաղաքական կոռուպցիայի հայկական իրականությունը 4. Ընտրական կոռուպցիան համակարգի մաշկն է 2011թ. Wikileaks կայքը «գաղտնազերծեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008թ. մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը: Փենինգթոնը նշում է, որ ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատուն` իր տանը շտապ

«Արմենիա» ավիաընկերության սեփականատեր. «Հայաստանում կրիմինալ մրցակցություն է» (Տեսանյութ)

«Արմենիային» չի թույլատրվում Թել Ավիվ եւ Դուբայ ուղղություններով թռչել

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցերը Ֆրանսիա և Բելգիա

Նոյեմբերի 27-30ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում և Բելգիայում: Նոյեմբերի 27-ին փարիզյան այցի շրջանակներում նախարարը ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ Տուրտանի գերեզմանատանը մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի հայ թիկնապահ Ռուստամ Ռազայի հիշատակի խաչքարի բացման արարողությանը: Այնուհետև Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Ալֆորվիլի հայ մշակույթի տան կողմից կազմակերպված «Armen’Livres»

Բուժմասնագետների համար քրեակատարողական ոլորտը հրապուրիչ չի համարվում

«Վերջին երկու տարիների ընթացքում (2014-2015թթ.) ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման ոլորտում նկատելի էին պետական քաղաքականության մակարդակով ձեռնարկված ջանքերը: Չնայած այդ հանգամանքին՝ քաղաքականության իրագործման մակարդակում ՔԿՀ-ներում 2015թ. ավարտին վերը նշված խնդրահարույց ոլորտներում ցայտուն փոփոխություններ դեռեւս տեղի չեն ունեցել: Դա պայմանավորված է նրանով, որ այս ոլորտը խորհրդային համակարգի փլուզումից ի վեր չի ենթարկվել լուրջ եւ համակարգված փոփոխությունների»,-

ԼՂՀ Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգային թեման «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պաշտոնական ծանոթացման առաջին միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,

Լրահոս
Տանը նստել չլինի

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930