Օրվա լրահոսը
Մինչև տարեվերջ կհիմնադրվի ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «Նախ ուզում եմ տեղեկացնել, որ, ինչպես և մեր կառավարության ծրագրով նախատեսված էր, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով:
Գագիկ Մելիքյանի բացատրությունը` «Քարֆուրի» եւ «Օրանժի» բիզնեսի խնդիրների մասին
Գագիկ Մելիքյանի խոսքերով` ոչ թե չեն կարողանում նրանք այստեղ բիզնես անել, այլ ուղղակի չեն ցանկանում. «Որովհետեւ նրանց չափերը իրականում շատ ավելի մեծ է, նրանց ընդգրկումը տնտեսության մեջ շատ ավելի մեծ է»:
Հովհաննես Սահակյան. «Կառավարությունը կաշխատի խոշորացույցի տակ» (Տեսանյութ)
ԱԺ կանոնակարգ-օրենքի շուրջ
Իսպանական օրագիր
Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արեւմտյան Եվրոպայում: Հայերի թիվը, ըստ Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանության կայքի, շուրջ 40 000 է: Այս երկրում շատ են ներգաղթյալները, թեեւ մեծ մասշտաբի արտագաղթ եւս կա: Երիտասարդությունը փորձում է բախտ որոնել երկրի սահմաններից դուրս: Բարսելոնայում եւ Մադրիդում ավելի հաճախ հանդիպեցինք աֆրիկացիների եւ լատինաամերիկացիների: Վերջիններիս համար Իսպանիան կատարյալ վայր է հարմար աշխատանքի
Մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ
Հայաստանում է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրենը և նրա գլխավորած պատվիրակությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրավերով 2016թ. նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ժիդրունաս Բարտկուսը, ինչպես նաև Ծառայության այլ պաշտոնատար անձինք: Աշխատանքային այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարանի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Դիլիջանի ոլորաններում և Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների
«Նաիրիտը» սնանկ ճանաչելու դատական գործընթացը եղել է գաղտնի ու արագացված». նաիրիտցիները բողոքում են. (Տեսանյութ)
«Մեզ տեղյակ չեն պահել, որ իրենց սեւ գործն անեն». Կարինե Շահվերդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված չորրորդ համաժողովի բացմանը
Հարգելի պարոն նախարար, Երևանի հարգելի պարոն քաղաքապետ, Հարգելի պարոն դեսպան, Տիկնայք և պարոնայք քաղաքապետեր, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որը նաև երկրորդն է Երևանում: Կրկնակի հաճելի է այս դահլիճում տեսնել բազմաթիվ բարեկամների, ովքեր Ֆրանսիայից ժամանել են հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Ֆրանսիայի
Ջրագնդակը Հայաստանում մի կերպ գոյատեւում է
Օրերս անցկացված ջրագնդակի Հայաստանի առաջնության ավարտից հետո Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը «Առավոտին» ասաց, որ ներկայիս պայմաններում, երբ դաշնությունն այս տարի ֆինանսավորում չի ստացել, չորս թիմի մասնակցությունն արդեն իսկ բավարար է: Նա միեւնույն ժամանակ կարեւորեց, որ մարզաձեւով զբաղվող պատանիներ եւ երիտասարդներ դեռ կան: Զրույցում շոշափվեցին մարզաձեւի ներկայիս վիճակի եւ ապագայի հետ առնչվող խնդիրներ: –
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են
2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19 քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են: Այդ նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ
Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր դիմումի համաձայն վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները՝ անհրաժեշտ համարելով կենտրոնացնել ջանքերը գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար: Հայաստանի դեմոկրատական կուսակցության Լրատվական ծառայություն
Հանձնուքում եղած կոշիկի քսուքի միջից հայտնաբերվել է «B 8» գրառմամբ 1 դեղահաբ
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի կնոջ` Վ. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած կոշիկի քսուքի միջից հայտնաբերել են «B 8» գրառմամբ 1 դեղահաբ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
«Դիլիջան» ազգային պարկում հրդեհը զինվորների կրակահերթի պատճառով էր բռնկվել
Պարկի տնօրինությունը վնասների մասին դեռ թվեր չի կարող ներկայացնել
Հալեպում արձանագրվող տեղաշարժի քաղաքական բաժինը
Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ: Մինչ այս արձանագրված տեղաշարժը, թեժ մարտերը, ռուսական կործանիչների աշխույժ ներգրավումը եւ
Ամանորի հրաշք և այդքան անհրաժեշտ աջակցություն` Հայաստանի առավել կարիքավոր երեխաներին
Ամանորի տոներին ընդառաջ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը, զարգացման և մարդասիրական իր ծրագրերին և միջոցառումներին զուգահեռ, նախաձեռնում է նվիրատվական ակցիաներ, որոնք կօգնեն հոգալ Հայաստանում աղքատության և կարիքի մեջ ապրող երեխաների կենսական կարիքները, ինչպես նաև պարգևել նրանց անակնկալ ամանորյա նվերներ և տոնական տրամադրություն: Դեկտեմբերի 1-ից կմեկնարկի «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժն
Հետազոտում են աշակերտները՝ մեր վաղվա գիտնականները
Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի և վարժարանի նախաձեռնությամբ հրատարակվեց Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում նախադեպը չունեցող «Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում» թեմայով աշակերտական առաջին գիտաժողովի նյութերի ժողովածուն: Եվրասիա միջազգային համալսարանում 2016թ-ի ապրիլի 16-ին, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի էր ունեցել աշակերտական գիտաժողով` նվիրված Կիլիկյան Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, պետական, հոգևոր և մշակութային կյանքին: Գիտաժողովն իր բնույթով միջդպրոցական
3,5 տոննա պարտիտուրներ «ներկրվել» են Հայաստան
«Առավոտին» հասած տեղեկությունը, թե Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս արտերկրից լուրջ նվիրատվություն է ստացել, հաստատեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Նա մանրամասնեց, թե դրանք համաշխարհային կոմպոզիտորական դպրոցի (Բեթհովեն, Մալեր, Բրուքներ եւ այլն) ներկայացուցիչների ստեղծագործություններ են՝ 811 պարտիտուր իր պարտիաներով: Նշեց նաեւ, որ նվիրատուն Հռոմի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանչեսկո Լավեկյան է: Իսկ այդ ամենի «մեղավորը» իրենց
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում: Թալինի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը`60-80 մետր: Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի ու Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին
Ռուսական ռազմաբազան պետք է դուրս գա Ղրղըզստանից. Ատամբաև
Ռուսաստանը մնում է Ղրղըզստանի ռազմավարական դաշնակիցը, բայց ռազմական առումով պետությունը պետք է հենվի սեփական ուժերի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը: «Կարծում եմ՝ մենք միանգամայն ճիշտ էինք «Գանսի» բազայի հարցում (խոսքը Ղրղըզստանի միջազգային օդանավակայանում ամերիկյան ավիաբազայի դուրսբերման մասին է- խմբ.): Դա ոմանց
Պահպանողական կուսակցությունը սկսել է քննարկումներ ժողովրդավարական ուժերի հետ
Պահպանողական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության մոտակա ռազմավարությունն ու վարելիք քաղաքականությունը տեսնում է սողացող պատերազմից հաղթական ելք ապահովելու և արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգի տիրույթի ընդլայնման մեջ։ Այս նպատակով 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՊԿ-ն սկսել է քննարկումներ երկրի ժողովրդավարական ուժերի հետ: ՊԿ Կենտրոնական խորհուրդ
Սերգեյ Դանիելյան. քանի կա այս համակարգը, մենք բանի չենք հասնի. «Փաստ»
Ես նախագահի եւ կուսակցականների բոլոր խոսքերի հետ համաձայն եմ։ Գործերի հետ՝ ոչ։
2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո միակ իրական սպասելիքը գազի գնի բարձրացումն է. «168 ժամ»
Արդեն հաստատ է, որ սպառողների համար եկող տարվա սկզբից գազի սակագինը կնվազի հինգ տոկոսով։ Տարիներ առաջ, երբ գազի մատակարար ընկերությունը դեռ «ՀայՌուսգազարդ» էր կոչվում, այն «անխնա» գազիֆիկացրեց մեր երկիրը։ Գազիֆիկացման ծախսերը, որպես ներդրում, ներառվեցին գազի սակագնի մեջ։ Մատակարարվող գազն էլ անզուսպ թանկանում էր։ Փորձագետներից շատերն էին խոսում այն մասին, որ աշխարհում ամենագազիֆիկացված երկիրը դառնալը մեր
Հաշմանդամության մասին օրենքը կապահովի հավասար եւ մատչելի միջավայր
Նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Օրենքի մշակման նպատակն է ամրագրել այնպիսի նորմեր ու դրույթներ, որոնք հիմնված են մարդու սահմանադրական իրավունքի վրա»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս բոլոր նորմերը
Զարուհի Հովհաննիսյանը հեռացավ ասուլիսից. «Ես ձեզ հետ խոսելու բան չունեմ» (Տեսանյութ)
Հոգեբան. «Պատկերացնում ե՞ք սիրուհիներն ի՞նչ կանեն»
Խորը ձմեռ Գյումրիում (Ֆոտոշարք)
Գյումրիում արդեն խորը ձմեռ է ու որքան էլ տեսարանը չքնաղ է, քայլելը հաճելի․օդը գոնե այս պահի դրությամբ մաքուր է (երեկոյան ժամերին այս քաղաքում շնչել չի լինում, ինչ ասես վառում են՝ անվադողեր, շորեր. գյումրեցիներից շատերը հրաժարվել են գազի վառարաններից։ Բազմաթիվ հասցեներ կարող ենք մատնանշել, որ գազաֆիկացված թաղամասերում՝ փող չունենալու պատճառով, մարդիկ չուլուփասալ կամ ցախ են վառում),
Կարեն Քոչարյան. «Այս պահին Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աշխատում են տանդեմով». «Փաստ»
Բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ խնդիրն այն չէր, որ Կարեն Կարապետյանը գար ու փրկեր Հանրապետական կուսակցության դեմքը։ Այլ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը եկավ փրկի այս պետությունը։
Շինարարության ծավալները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»
Չնայած օրերս ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ներկայացրած տնտեսական «վարդագույն» ցուցանիշներին, իրականությունը շուտ ավելի մռայլ է, եւ դա փաստում են ոչ թե ընդդիմադիր գործիչները կամ փորձագետները, այլ հենց պետական օղակները՝ ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության։ Մասնավորապես երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալների նվազումը ոչ մի կերպ չի տեղավորվում Սարգսյանի ներկայացրած վարդագույն պատերի մեջ։ ՀՀ
«Նաիրիտի» ճակատագիրն այլևս սնանկության կառավարչի ձեռքում է. «168 ժամ»
«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել։ Նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, շտապել է հրապարակել սնանկացման վճիռը՝ բավարարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձելով 500 հազար ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Այն պետք է մարվի պարտապանի միջոցներից։
Հանձնարարականներ առողջապահության նախարարին
«Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը»,- կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

















































