Օրվա լրահոսը

Կստեղծվի Ճարտարապետների պալատ

Կառավարությունը հաստատեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Դեռևս 2008 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հայաստանի ճարտարապետների միության համատեղ

ԵՄ-ն խիստ կարևորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը

ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ

Հարսնացուների խմբեր` Մադրիդի «զրոյական կետում»

Մադրիդի հնամյա Պուերտա դել Սոլ հրապարակում մի քանի օր շարունակ հարսնացուների կամ իբրեւ հարսնացու զգեստավորված աղջիկների խմբերի հանդիպեցինք: Փեսացուները, սակայն, չէին երեւում: Թե ինչ էին անում այդքան հարսնացուներ Մադրիդի գլխավոր հրապարակում՝ պարզ չէր: Ամեն դեպքում գեղեցիկ էր նրանց ներկայությունը Պուերտա դել Սոլում, որ թարգմանաբար նշանակում է «արեւային դարպասներ»: Իմիջիայլոց, այս հրապարակը ոչ միայն Մադրիդի, այլեւ

Քննարկվել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության խորացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, որի արդյունավետության մասին առարկայական խոսում են թվերը. Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը ներառում է 153 ծրագիր, որից 56-ը գործող են, իսկ ՎԶԵԲ-ի կողմից կատարված ներդրումների

«Աշխատել եմ իմ հնարավորությունների 20-25 տոկոսի չափով` հազար պատճառ կար». Սամվել Ֆարմանյան

16 միլիոնատեր պատգամավորներից 12-ը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն են

«Ծաղկազարդ փողոցները գերեզմանոցի մոտերն են»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը, ի տարբերություն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, չի զգում, որ մենք առաջանցիկ տեմպերով առաջ ենք գնում. «Ոչ, չեմ զգում, չկա: Ժողովո՛ւրդը պիտի զգա, ոչ թե 4-5 մարդ: Ժողովրդի գնահատականը գիտե՞ս ինչ էր այդ համագումարին, որ այս երկիրն իրենց համար է, տես ինչ շիկառնի, կերած-խմած նստած են»: Մենք հիշեցրինք Սերժ Սարգսյանի խոսքերը՝

Հայդնից մինչև Կոմիտաս և մուլտֆիլմերի երաժշտություն. համերգ պատանի ունկնդրի համար

Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր պատանի հանդիսատեսով։ Սարյանի անվան լարային քառյակը ներկայացնում էր ուսուցողական երաժշտական համերգային ծրագիր պատանիների համար։ Սարյանի անվան քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է, այն հանդես են գալիս Էրիկ Մանուկյան (1-ին ջութակ), Անի Ադիկյան (2-րդ ջութակ), ալտահար Ելենա Հայրապետյան և թավջութակահար Էլյա Բալասանյան կազմով: Քառյակը Երևանի տարբեր հանրակրթական դպրոցների

Ռուբեն Մարտիրոսյան. Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումը ինքնանպատակ մի շոու է

Իրավապաշտպանի կարծիքով՝ հանդիպումն արդյունք չի տա

Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով

Մի՞թե կուսակցական տոմսը Կարեն Կարապետյանին դարձրեց հանրապետական

Զարմանալ կարելի է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց ի վեր,  հանրության շրջանում և սոց. կայքերում ամենաքննարկվող հարցերի հարցն էր դարձել, արդյոք Կարեն Կարապետյանը կստանա՞ կուսակցական տոմս և կդառնա՞ հանրապետական: Ասեմ միայն հետևյալը. իսկ ի՞նչ կփոխվի դրանից: Իհարկե, ոչինչ: Այդ ընթացքում նաև միամիտ խոսակցություններ էին շրջանառվում, իբր Պուտինն է Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Իրականում, հնարավոր

1,17 միլիարդ դրամ՝ ՀՀ-ում ՌԴ զինվորականների լոգիստիկայի համար

Ինչպես հայտնի է, Հայաստանում ռուսաստանյան զինվորականները մասամբ մեր պետական բյուջեի հաշվին են սնվում: «Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարած հաշվարկների համաձայն երկաթուղով և օդով վերջին ութ տարիների ընթացքում ՌԴ զորամիավորումների ռազմական փոխադրումների համար ՀՀ բյուջեից վճարվել է ավելի քան 1,17 միլիարդ ՀՀ դրամ։ «Հարավկովկասյան երկաթուղու» ծառայություն 2009-2016թթ.-ին ՀՀ Կառավարությունը 11 որոշում է կայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական

Ո՞վ կդառնա Գյումրու թատրոնի տնօրեն․այս թեման հուզում է անգամ քաղաքի բժիշկներին

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը, որին, մեր տեղեկություններով, մասնակցելու են չորս թեկնածուներ՝ ռեժիսորներ Մկրտիչ Անտոնյանը, Արտաշես Առաքելյանը, որոնք վաղուց այլևս չեն աշխատում թատրոնում, մյուսը՝ Տիգրան Վիրաբյանն է, որը թատրոնի պրոդյուսերն է ու հենց աճեմյանցիների նախընտրած թեկնածուն, չորրորդի անունը պարզել չհաջողվեց։ Մշակույթի նախարարությունը մասնակիցների անունները չի հրապարակում։ Ի դեպ,

Արծվիկ Մինասյանը հիմքեր է ուզում Ամուլսարի հանքի եզրակացությունը չեղարկելու համար (Տեսանյութ)

Նախարարը վստահեցնում է՝ Ամուլսարը շահագործողները ռիսկերն ու հետեւանքները ապահովագրելու են

ԿԲ. «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն` ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ: Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են՝ • Վարկի

«Էրդողանի հայտարարությունը զգացմունքային պոռթկում է». Լեւոն Հովսեփյան

«Էրդողանի հայտարարությունը չի կարող անդրադառնալ Սիրիայի հարցում ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վրա»,-ասում է թուրքագետը

Հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Ղազարյանին ՀՀ ՀՔԾ 2016 թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ թույլատրվել է տեսակցել մերձավոր ազգականների հետ

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, հացադուլ է հայտարարել՝ իրեն արդարացնելու և ազատ արձակելու պահանջով: Կալանքի վերցնելու պահից վարույթն իրականացնող մարմնի կողմից, առանց որևէ հիմնավորման, արգելանք էր

Արթուր Պետրոսյան. «Ուզբեկստանի հետ հանդիպումը նոր ֆուտբոլիստների փորձարկելու լավ հնարավորություն է»

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 12-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է մրցակցի և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը. «Քանի որ փետրվարին ՖԻՖԱ-ի կողմից նախատեսված չէ ընկերական հանդիպումների հատուկ օր, իսկ մենք անպայման ուզում էինք ընկերական

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ: 2016թ. օգոստոսի 23-ին քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննիչին: Քրեական գործի ստուգմամբ

Պետք չէ մարդկանց մասին դատել կարծրատիպերով

Կարծում է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը – ՀՀԿ 16-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը յոթ խորհուրդ հղեց: Դրանցից մեկն էլ վերաբերում էր ներսում թշնամիներ չփնտրելուն: Հավանաբար նախագահը հստակ մտահոգություններ ուներ, որ այդ պատգամը բարձրաձայնեց: Դուք տեղյա՞կ եք՝ ՀՀԿ-ի ներսում ով ում է թշնամի, ի՞նչ խնդիրներ կան: – ՀՀ նախագահի յոթ հորդորները, խորհուրդները, պատգամները` ինչպես կուզեք որակեք,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-4-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:

ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում

Սուրեն Կարայանն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։ Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նախարարության անվանափոխությամբ պայմանավորված գործառութային փոփոխությունները և նոր տեսլականը, մասնավորապես` ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման, դրանց ինստիտուցիոնալ պաշտպանության և նոր

«Մինչ օրս անորոշության մեջ ենք. չգիտենք՝ ներդրումներ անե՞նք, ծրագրեր մշակե՞նք». «Ալտ TV»-ի տնօրեն (Տեսանյութ)

Խաչիկ Դանիելյանն առաջարկում է թվային հեռարձակման չանցած մարզային հեռուստաընկերություններին թույլատրել թվային հեռարձակման սեփական սարքավորումները ձեռք բերել

Նախարարը խաբված կոնդեցի կնոջն առաջարկեց ապրել տուն-ինտերնատում. «Ա1+»

Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին զարմացնում եւ զայրացնում է գործարանի՝ գաղտնի կերպով սնանկ ճանաչելը: «Անհասկանալի բան է եղել, անհասկանալի: Ոչ ոք չի հասկանում, համ մրցույթ համ սնանկ ճանաչել: Ուզում են վերացնեն էլի Նաիրիտը, հիմնահատակ վերացնեն»,- ասում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Արմեն Դեմիրճյանը: Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիներն ահազանգում են՝ կառավարությունը կորցրել է իր վստահությունը:

«Արցախը երբեւիցե չի ունենալու այնպիսի սահմաններ, որոնք խոցելի կլինեն Ադրբեջանի կողմից». Դավիթ Բաբայան

«Ինչ է մենք սահմանների հարց չունե՞նք Ադրբեջանի հետ` բա Գետաշենը…». Դավիթ Բաբայան

Թե ինչու ՀՀԿ համագումարում «You’re my love» պաստառներ չեն բերել

Շարմազանովը, Մարուքյանն ու Լեւոն Զուրաբյանը՝ ՀՀԿ-ում գրաքննության, մթնոլորտի եւ դրական փոփոխությունների մասին Այն, որ կուսակցության համագումարում ձեւի համար մի ձեռնպահ չի լինում, դա լավ բանի մասին չի խոսում: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին մեր այս դիտարկմանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Նորմալ է, ինչի՞: Էդ որ տենց խոսում եք, դուք միջազգային երկրներում՝ Գերմանիայում…

Վանաձորում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքապետարանի շենքում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության պատճառը, որը կրում է մասնավոր բնույթ։ Քննության տվյալներով՝ անձնական-կենցաղային խնդիրների պատճառով ամուսիններն սկսել են ապրել առանձին և կինը, հեռանալով ամուսնուց, իր հետ տարել է նաև իր երեք

Փորձում ենք «Աշտարակ կաթի» 180 միլիոն պարտքը մարել. «Ադռա Ռեմառա»

«Բայց մենք հիմա չենք կարող միանգամից իրենց բոլոր հին պարտքերը մարել»

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տուբերկուլոզով հիվանդ 16 անձինք կան

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով` տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ: 2012թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եղել են տուբերկուլոզով հիվանդ 54, 2013թ.-ին` 34, 2014թ.-ին` 35, 2015թ.-ին` 24, իսկ 2016թ.

Դավիթ Թորոսյանը կրկին գլխավորեց բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականը

ՀԲՖ համագումար, Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյան, Դավիթ Թորոսյան, Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Կառավարությունում քննարկվել են տարբեր ներդրումային փաթեթներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն

Լրահոս
Տանը նստել չլինի

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930