Օրվա լրահոսը

«Մենք հանգիստ չենք առնի եւ պատերազմը չի կարող ավարտվել, քանի դեռ մեր պատանդները չեն վերադարձել». Իսրայելի դեսպանը՝ պատանդառված իր քաղաքացիների մասին

Իսրայելի անկախության 77-րդ ամյակի կապակցությամբ եւ Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման նպատակով Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոել Լիոնի եւ Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի համատեղ ջանքերով կազմակերպված երեկույթը մեկտեղել էր Հայաստանում տարբեր երկրների դեսպանների, Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների, մտավորականների ու քաղաքական գործիչների: Ողջունելով ներկաներին՝ Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը ասաց, որ այսօր իրենք

Ինչ որ տեղի ունեցաւ 2023-ին եւ կը շարունակուի այսօր՝ ցեղասպանութիւն է. 1915-ի Թուրքիոյ գործադրած Ցեղասպանութիւնը նոր մեթոտաբանութեամբ եւ աճող ուժգնութեամբ այսօր ի գործ կը դրուի Ազրպէյճանի կողմէ. Արամ Ա. Վեհափառ

«Միջազգային համայնքը պէտք չէ լուռ մնայ արցախահայութեան արդար դատին հանդէպ, այլ պատասխանատուութեան հրաւիրէ Ազրպէյճանը եւ պաշտպան կանգնի Արցախին՝ արդարութեան վերահաստատման հրամայականէն մղուած»

Կույր պետք է լինել չնկատելու համար Հայաստանին սպասվելիք դժվարությունները․ Սարգիս Շահինյան

«Տեսնելով, թե ինչպես են շարժվում Ադրբեջանը եւ Թուրքիան եւ վերլուծելով Տիրանայում թե՛ Ալիեւի, թե՛ Էրդողանի մարմնական ժեստերը՝ կույր պետք է լինել չհասկանելու համար, թե ինչ դժվարություններ են սպասվում թե՛ Հայաստանին, թե՛ Ղարաբաղին», – ընդգծում է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար, շվեյցարաբնակ Սարգիս Շահինյանը՝ մեզ հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ԼՂ

ՔՊ-ում քննարկել են բանակի բարեփոխումների ընթացքը

Մայիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են բանակի բարեփոխումների ընթացքին վերաբերող, ինչպես նաև Կուսակցության հերթական համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր: «Քաղաքացիական պայմանագիր»

«Գյուղը գրավիչ չէ երիտասարդների համար»․ «Չամիչ» հյուրատան հիմնադիրները Դեբետում փորձելու են ժամանցի հնարավորություններ ստեղծել

«Չամիչ» հյուրատան հիմնադիրներն ասացին՝ գյուղմթերքը գնում են համայնքի բնակիչներից․ «Այս մարդիկ շուկային գրեթե հասանելիություն չունեն։ Գյուղում մի կին կա, գիտի՝ ինչ հավաքի, գնելու ենք։ Մենք գնում ենք՝ եթե մարդիկ իրենց բակից հավաքում են կանաչեղենը, սունկ, ազնվամորի և այլ մթերքներ»։

Դավիթ Խուդաթյանն այցելել է Հյուսիս֊հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի  և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս֊հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 կմ, Դավթաշեն գյուղի հատված։ Տեղում դիտարկվել

Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Անահիտ Մանասյանը խոսել է կրթական հաստատություններում ատելության խոսքի դեմ պայքարի խնդիրների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել  բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան  քննարկմանը: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և  «Հավասարության խթանումը և  խտրականության բացառումը  Հայաստանում» ծրագրի սերտ  համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է  Եվրոպական միության և Եվրոպայի  խորհրդի կողմից,

Տիգրան Ավինյանի որոշումներով ինքնակամ շինություններ են քանդվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան 24 հասցեին հարակից, Երևան համայնքին պատկանող հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության մետաղական շինությունը: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ ապամոնտաժվել է նաև Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի հ.47/3 հասցեին կից գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված

Արարատ Միրզոյանն ու Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆին քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով ձևավորված ակտիվ դինամիկան շարունակելու և կոնկրետ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման պատրաստակամությունը։ ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը քննարկել են ներդրումների խրախուսման հնարավորությունները։ Հանդիպմանը

Երևանի հ. 156 հիմնական դպրոցն ավագանու որոշմամբ կրում է հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անունը

Ամիսներ առաջ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի հ. 156 հիմնական դպրոցն անվանակոչվել էր հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ: Կրթօջախն այսօր հանդիսավորությամբ է նշել անվանակոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների միության նախագահն ու գրականագետներ, ինչպես նաև՝ Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներն ու ընկերները: Միջոցառման ընթացքում աշակերտները

Սերգեյ Սմբատյանը հանդիպել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետ

Երբ հանդիպում են սերունդներ, փորձ ու երազանք, ծնվում են զրույցներ, որոնք դեռ պետք է դառնան երաժշտություն… «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդիպել էին UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ, ում պատկանում է ծրագրի ստեղծման գաղափարը։ Հանդիպումը ջերմ էր, ընկերական և լի նոր գաղափարներով: Նրանք զրուցում էին, կիսվում իրենց պատմություններով, մտքերով, ապագայի երազանքներով։

Սինգապուրի արբիտրաժային փորձը՝ Հայաստանի պատվիրակության ուշադրության կենտրոնում է

Աշխատանքային–ճանաչողական այցով Սինգապուրում գտնվող բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում է նաև ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, հանդիպել է Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի գործադիր տնօրեն Գլորիա Լիմին։ Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնը (SIAC) առաջատար միջազգային վեճերի լուծման հաստատությունների կենտրոնական հարթակ է։ Ներկայացնելով Արբիտրաժային կենտրոնի գործառույթները՝ գործադիր տնօրենը շեշտել է, որ այն տրամադրում է ժամանակակից լսարանային և տեխնոլոգիական լուծումներ արբիտրաժային

«Առաջարկել ենք 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցությանը խոչընդոտելու մասին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նշեց՝ դեմ չեն Հայաստանին աջակցությանը, բայց նաև ասաց՝ հավասարակշռված քաղաքականություն են վարում և առաջարկում նույնքան աջակցություն տրամադրել նաև Ադրբեջանին։

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյան

Ծովինար Վարդանյանը հանդիպել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպանին

2026թ․ ԱԺ ընտրություններին անգամ Գյումրիի օրինակով հնարավոր չի լինի իշխանություն ձևավորել․ Սամվել Բաբայան. «Ա1+»

«Որ Հայաստանում չկա մի ուժ, որը 50+1 տոկոս է ստանալու, դա փաստ է։ Որ գործող իշխանությունը չունի այն սատելիտները, որի հետ ընտրություններից հետո կոալիցիա կազմի, դա էլ է փաստ։ Գալու ենք Գյումրիի վիճակին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով 2026թ․ համապետական ընտրություններին։ Բաբայանը, սակայն, գտնում է, որ 2026թ․

Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Արման Եղոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի պատգամավորի հետ

Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ եվրոպացի առաջնորդը նախատել է երկրի իշխանություններին

RegionMonitor. Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ բարեկամության և համերաշխության ուղերձ են հղել վրաց ժողովրդին և վերահաստատել իրենց անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ «Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այս ձգտումները արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու պատրաստակամությունը»,-ասված

Քննարկվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը

Հանձնաժողովի անդամները հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում

Հարգելի՛ քաղաքացիներ, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Մարգարյան փողոցում՝ Բաշինջաղյան փողոցից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Ազգային ժողովին է ներկայացվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

2024 թվականի ընթացքում հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ կիրառել է 3 մլրդ 46 մլն դրամից ավելի տուգանք: Բյուջե մուտքագրվել է 1 մլրդ 124 մլն դրամից ավելի գումար: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝  մայիսի 27-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Նախորդ տարի հարուցվել

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով

Խորհրդարանում հյուրընկալվել են Բոսնիա եւ Հերցեգովինայի Խորհրդարանական ժողովի պատգամավորները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը մայիսի 27-ին հանդիպել են Բոսնիա եւ Հերցեգովինայի Խորհրդարանական ժողովի եվրոպական ինտեգրման համատեղ կոմիտեի նախագահ Զդենկո Չոսիչի ու կոմիտեի առաջին տեղակալ Միրոսլավ Վույիչիչի հետ: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, այս համատեքստում ընդգծել փոխայցերի ու փորձի փոխանակման նշանակությունը:

Ինչպես վայելել կինոյի քաղաքները եւ քայլելով մի քանի րոպեում Լեհաստանից Գերմանիա հասնել

Քվենտին Տարանտինոն այստեղ նկարել է իր «Անփառունակ սրիկաները», իսկ Ուես Անդերսոնը՝ «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը»:

Կոտայքի մարզի բնակիչը փորձել է պետական միջոցներից ավելի քան 120 մլն դրամ հափշտակել 

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն ինտեսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 120 մլն 926 հզր ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ Ա.Հ.-ն այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով

Պետնախարար Մացուրան ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Սերբիայի կողմից կիրառվող գործիքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրայի հետ։      Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են գենդերային հավասարության ապահովմանը միտված

Մարտին տնտեսական ակտիվությունը բարձրացել է 3.7 տոկոսով. Համաշխարհային բանկը հրապարակել է տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը · Մարտին տնտեսական ակտիվությունը բարձրացավ 3.7  տոկոսով (տ/տ)։ · Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը մարտին աճեցին 23.6 տոկոսով (տ/տ)։ ·Գնաճը, ապրիլին կազմելով 3.2 տոկոս (տ/տ), շարունակեց գերազանցել  3 տոկոսի թիրախը։ · Վերաարտահանման նվազման պայմաններում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները շարունակեցին կրճատվել։ · Ֆինանսական հատվածի ցուցանիշները

«Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային գիտական փառատոների»

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում  տեղի է ունեցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը:  Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 130 աշակերտների: Ժաննա Անդրեասյանը ողջունել է 

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031