Օրվա լրահոսը
Մենք սովորեցինք գնահատել Հայաստանն ու նրա մշակույթը. UWC Դիլիջանում ավարտական արարողություն էր
«Ես զոհ չեմ, քանի որ սա իմ գիտակցված որոշում է»: Միայն անսասան խիզախություն ունեցող մեկը կարող է արտասանել այս խոսքերը: Մարդ, որը կամավոր զոհաբերում է իր ազատությունը՝ պաշտպանելու իր արժեքները: Այս տեսակի քաջությունը ծնվում է արդարության, ազատության և հայրենիքի նկատմամբ խորին սիրուց: Մեր ցանկությունը, մեր անսասան երազն այն է, որ Դուք, սիրելի՛ Ռուբեն, վերադառնաք այն երկիրը, որը պահում եք Ձեր սրտում»:
Հուշանվերային թղթադրամների վրա առկա է «Souvenir money of Armenia» գրառումը. ոստիկանությունը զգոնության կոչ է անում
Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ, դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։
Մոնիկա Սանդրին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրումը սահուն կազմակերպելու ուղղությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Մոնիկա Սանդրիին, կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ հետագա տարիներին համագործակցությունն ավելի
«Տեսնում ենք Արևելյան գործընկերության երկրներ, որոնք ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Սա մեզ մոտ ևս հարց է առաջացնում՝ ինչո՞ւ մենք ևս չենք կարող լինել թեկնածու»․ Սարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյանն ասաց․ «Հայաստանում մենք բազում հարցեր ունենք ԵՄ անդամակցության հետ կապված, ինչպես նաև եվրոպական ընդլայնման քաղաքականության հետ կապված»։
Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտն ունի նոր խաղացող
Մայիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը: Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր: Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ – 97
Ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում․ ԱԳՆ-ից վերահաստատում են ՀՀ պաշտոնական դիրքորոշումը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից եւ բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։ Այս մասին փոխանցում են Արտաքին գործերի նախարարությունից՝ մեր հարցմանն ի պատասխան։ Ինչպես նշել էինք ապրիլի
Նկատելի են Հայաստանի ջանքերը՝ ուղղված ստանձնած պարտականությունների կատարմանը. Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի
Ռոմանոս Պետրոսյանը կարեւորեց օրենքի՝ ՊՎԾ-ի կողմից ՏԻՄ-երում հետայսու վերահսկողություն իրականացնելու դրույթը
Ազգային Ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը
Արդեն 40 տարի քաղաքականության մեջ եմ և բազմաթիվ ֆորումների ու համաժողովների եմ մասնակցել, սակայն պետք է նշեմ, որ սա միանգամայն յուրահատուկ էր. Մարկ Քուլս
Հազվադեպ է պատահում, որ բանախոսների այսքան բարձր մակարդակ և լայն մասնակցություն ապահովվի։
Միրզոյանը և Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը
Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԱԳԱՔ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեին։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը նոր նշանակալի հանգրվան կլինի ԵՄ-ի հետ ՀՀ համապարփակ համագործակցության խորացման գործում։ Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են
Կատարի պետնախարարը շեշտել է իր երկրի պատրաստակամությունը նպաստելու ՀՀ-ի հետ համագործակցության ընդլայնմանը
Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիին: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պետնախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Կատար հարաբերությունների բարեկամական բնույթը և վերահաստատել երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը: Պետնախարարը շեշտել է Կատարի Պետության պատրաստակամությունը
Արցախցիների շնորհիվ դպրոց մտնող ուսուցիչների թիվն ավելացել է, սակայն խնդիրը չի լուծվել. Կրթության փորձագետ
Արցախից Հայաստան է եկել 1500 ուսուցիչ, որոնցից մի քանի հարյուրն արդեն ընդունված է աշխատանքի
Մարկ Քուլսը շնորհավորել է Ավինյանին՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում պատվիրակի դերը ստանձնելու առթիվ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակությանը: Մարկ Քուլսը Հայաստանում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում և բարձր է գնահատում
«Կամաց-կամաց մեզ հիշեցնում եք այն իրավիճակը, երբ մարդն ուզում է ինքնասպանություն անել, վաննայի մեջ տաք ջուր է լցնում, իր երակները կտրում է, որպեսզի անցավ ինքնասպան լինի»
«Հիմա մենք հետեւողականորեն ուզում ենք խաղողագործությունն ու գինեգործությունը ոչնչացնենք։ Ես ամենաքիչը մեկ գործարան գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի»։
Փաշինյանը և Բրաունբեքը քննարկել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին: Վարչապետը ջերմությամբ է հիշել Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունը ու շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին և կարևորել հետագա համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող
«Պաշտպանության նախարարության ամենակարեւոր գործառույթը Սյունիքում է եւ ճիշտ կլինի, որ ՊՆ-ն ողջ կառուցվածքով տեղափոխվի Սյունիք»․ Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Երեւանում տեղակայված նախարարությունները տեղաբաշխել մարզերում։
Ավինյանը դատի է տվել ՍիվիլՆեթին. պահանջում է հերքում և 3 մլն դրամ. Civilnet.
Civilnet. Մայիսի 26-ին Երևանի քաղաքացիական դատարանում սկսվեց Տիգրան Ավինյանի՝ ընդդեմ ՍիվիլՆեթի դատական նիստը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթին դատի է տվել «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի համար, պահանջում է հերքում և 3 մլն դրամ։ Դատական նիստին Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը ներկայացրեց հայցը, ասաց, որ ՍիվիլՆեթի դեմ հայցի հիմք է եղել հոդվածում տեղ
«Այժմ մենք ունենք բացառիկ հնարավորություն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում․ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ստիպված չեն գնալ զիջումների»․ Ռուբինյան
Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ այս ամենն իրականացնելը դժվար է, քանի որ մեր պոտենցիալ գործընկերներն այնքան կառուցողական չեն, որքան մենք ցանկանում ենք նրանց տեսնել։
Դմիտրո Միկիշան կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, բարեկամական խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Հայկ Ցիրունյանը մայիսի 27-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրո Միկիշայի հետ: Հրաչյա Հակոբյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի նաեւ տնտեսական, մշակութային
«Զինված ուժերում կոռուպցիոն դրսեւորումների խնդիրն իշխանությունը տապալել է եւ հիմա արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել դրանց օրինականացմամբ»
«Այն կառավարությունը, որի համար հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդը, արդեն իսկ ջախջախել է զինված ուժերի գաղափարական ողնաշարը»։
Ֆիդան. Թուրքիան աջակցում է Ադրբեջանի քայլերին
Region Monitor. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Անկարան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և տարածաշրջանի կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին։ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան–Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը՝ հույս հայտնելով, որ դրանք կհանգեցնեն հրադադարի և կայուն խաղաղության։
Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը քաղաքական որոշման է սպասում․ Ամրամ Մակինյան
Հնարավո՞ր է Ռուբեն Հայրապետյանը դատախազության դեմ հակընդդեմ հայց ներկայացնի՝ վնասի փոխհատուցման պահանջով
Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը. Սերժ Սարգսյանի՝ Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից ի վեր
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից ի վեր Ճակատագրական պահին մեր հերոսներն ընտրեցին արժանապատվությունը։ Այսօր ևս մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ՝ հնազանդվել, թե՞ պայքարել, արժանի լինել մեր հերոս նախնիների հիշատակին, թե՞ խուսափել պատասխանատվությունից, ընդվզել կապիտուլյանտների դեմ, թե՞ հավատալ նրանց խաղաղության դատարկ խոստումներին, ապավինել սեփական ուժերին, թե՞ հույսը դնել
Միրզոյանը և Սիյարտոն անդրադարձել են ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու
Էդգար Ղազարյան. «Ես մեծ հաճույքով էի ունկնդրում մեջբերումները, որոնք իմ ելույթից ներկայացնում էր հանրային մեղադրողը եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել: Բայց ես անհամբեր սպասում էի, թե ապացույց երբ է ներկայացվելու»
Խնդիրը հետեւյալն է. եթե դրանք ներկայացվում են որպես ապացույց, ի՞նչն է դրանով ապացուցվում: Ապացուցվում է, որ ես խոսե՞լ եմ: Այո, ես խոսել եմ: Իմ կարծիքով, հանրային մեղադրողը հիմա պետք է ներկայացներ, թե դա որքանով է հանդիսանում ապացույց այն մեղադրանքի հետ, որ կա, կամ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը կարող է դիտվել որպես ապացույց:
«Հիմա ո՞ւմ դուռը ծեծեմ, ո՞ւմ ասեմ՝ օգնեք մեզ». 83 զոհված զինծառայողի ընտանիք կարող է անօթևան մնալ. Արցախ TV
Երկու ամիս է, ինչ առևտրային բանկը պահանջում է բնակարանի գնման համար տրամադրված գումարը՝ այն հիմնավորմամբ, որ սերտիֆիկատները չեն սպասարկվում:
Սլովակիան լիովին աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված խաղաղության հաստատմանը. վարչապետ Ֆիցո
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ուրախ եմ այս հնարավորության համար։ Շուրջ 20 տարի է, ինչ նման մակարդակով երկկողմ փոխայցելություն չի եղել, և այդ առումով Ձեր այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը սերտ համագործակցություն ունի
Առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժները
Գտնում ենք, որ նման փոփոխությունները որոշակիորեն կարող են նպաստել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ մայիսի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից
Ռուբինյանը և Պաղեստինի պետնախարար Վարսեն Աղաբեկյանը քննարկել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակը
Երեւանում մեկնարկած «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում մայիսի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Պաղեստինի պետության արտաքին գործերի եւ արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակը: Երկուստեք կարեւորվել է խաղաղության հաստատման հրամայականը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:


















































