Օրվա լրահոսը

Առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժները

Գտնում ենք, որ նման փոփոխությունները որոշակիորեն կարող են նպաստել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ մայիսի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից

Ռուբինյանը և Պաղեստինի պետնախարար Վարսեն Աղաբեկյանը քննարկել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակը

Երեւանում մեկնարկած «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում մայիսի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Պաղեստինի պետության արտաքին գործերի եւ արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակը: Երկուստեք կարեւորվել է խաղաղության հաստատման հրամայականը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Դատախազությունը կհրաժարվի՞ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի դեմ հայցից

Ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով դատախազությունում վերանայումներ են սկսվել

Թե ինչու Կապանում դեռ չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսություն, պետք է ճշտել հայկական կողմից. Զախարովա

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ընթացող ճեպազրույցում ի պատասխան հարցին, թե երբ կբացվի Կապանի հյուպատոսությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Թե ինչու Կապանում մինչև հիմա չի գործում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից»: Զախարովայի խոսքով՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած

«Մխչյան գյուղում բարձր դասարանի աշակերտները 4-րդ դասարանի աշակերտին ստիպել են թմրանյութ օգտագործել, պարզաբանեք՝ ի՞նչ է կատարվում»․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը հավելեց, որ այս հարցով կոմպրոմիսի չպետք է գնալ, իրենց պարտականությունների մեջ թերացողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ռուսաստանը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին. Զախարովա

«Ռուսաստանի Դաշնությունը շուտով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ընթացող ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր գործողությունը կազմակերպում է Ռուսական մարդասիրական առաքելությունը, հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը», –

Ես վերաբանակցելու եմ Խաղաղության համաձայնագրի տեքստը. Էդմոն Մարուքյան

Պարզվում է՝ նրանց գլխավոր խնդիրն ու նպատակը Ադրբեջանի բոլոր մտահոգությունները փարատելն է…

Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա և «UWC Դիլիջան»-ի 10-ամյակի կապակցությամբ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցիչներն այցելել են Դիլիջանի միջազգային դպրոց

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցիչներն այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց՝ ծառ տնկելու դպրոցի 10-ամյակի և հիմնադիր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի տնօրեն Ադամ Արմանսկին, ինչպես նաև մի շարք ուսանողներ և ՀԲԸՄ կրթաթոշակառուներ։ Ողջույնի խոսքերից հետո

Սարյան փողոցում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված մետաղական շինություններն ապամոնտաժվել են

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, հ.24 հասցեին հարակից գտնվող, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված մետաղական շինություններն ապամոնտաժվել են։

Քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ, ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից

Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։ Հակակոռուպցիոն կոմիտե    

«Փակ դռների հետևում եվրոպական պաշտոնյաները խոսում են խոչընդոտների մասին, որոնք կան ԵՄ-ի ընդլայնման հետ կապված»․ Հունգարիայի ԱԳ նախարար

Ըստ Պետեր Սիյարտոյի՝ ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը, ապա խիստ չափանիշներ կան, որոնց համապատասխանելուց նրանք դեռ շատ հեռու են։

Ճիշտ խաղալիքներ ընտրեք երեխաների համար. Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի ծնողներ, ընտրեք ճիշտ խաղալիքներ ձեր երեխայի համար․ Խաղալիքը երեխայի զարգացման, աշխարհընկալման և սոցիալականացման մեջ ունի հիմնարար դեր։ Այն պարզապես զվարճանքի միջոց չէ, այլ մի ամբողջական կրթական գործիք՝ երեխայի մտավոր, ֆիզիկական, հուզական և լեզվական աճի համար։ Խաղալիքի հիմնական դերեր են`ճանաչողական (կոգնիտիվ) զարգացումը`խաղալիքները օգնում

Արարատ Միրզոյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման ընթացքը

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և

20 օր է՝ լրագրող Լիլիթ Աղեկյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ, նրան ենթարկել են կտտանքների. Զարուհի Փոստանջյանի նամակը վերաքննիչ քրեական դատարանի դատավորին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանից Դիմում Հարգելի պարոն Հովհաննիսյան, Ձեր վարույթում է գտնվում հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի բողոքը` իր նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.05.2025 թվականին կալանքը որպես խափանման միջոց մեկ ամսով սահմանելու որոշման դեմ: 20 օր է Լիլիթ Աղեկյանին ապօրինաբար պահում են անազատության

«ՀՀ-ն միացել է Միջազգային քրեական դատարանին, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծի այն լրջագույն խնդիրները, որ ունի իր որոշ հարևանների հետ»․ Շեյլա Փայլան

Ըստ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների ավագ խորհրդատու Շեյլա Փայլանի՝ բռնապետական ռեժիմներն այսպես ասած՝ սպառազինում են միջազգային իրավունքը իրենց շահերին ծառայեցնելու համար։

Հայտնի են սնանկացած «Ֆլայ Արնայի» պարտատերերը. «Հետք»

Մյուս կողմից՝ «Ֆլայ Արնան» կառավարող ընկերությունը եղել է հենց Air Arabia-ն: Այսինքն՝ վերջինս իր իռլանդական դստեր միջոցով սնանկության է տարել «Ֆլայ Արնային», որի կառավարիչը հենց ինքն էր, սակայն կառավարման հարցերի շուրջ 2023-ի աշնանից հակասության մեջ էր հայկական կողմի (ԱՆԻՖ/ՀՀ կառավարություն) հետ:

ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է Բիթքոին-պիցցայի օրը

Ս.թ. մայիսի 22-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է բլոկչեյն համայնքի ամենասիրված տոներից մեկը՝ Բիթքոին-պիցցայի օրը՝ խորհրդանշելով իրական, ոչ վիրտուալ աշխարհում կրիպտորաժույթով կատարված առաջին գործարքը։ Բիթքոինի գինն այդ ժամանակից այնքան է աճել, որ այդ երկու կլոր ուտեստը դարձել են պատմության ամենաթանկ պիցցաները: Ֆասթեքսի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ համադրվել են թվային նորարարությունն ու ընկերական ջերմ մթնոլորտը.

«Մինչև տարեվերջ կվերջնականացնենք իրավասու դատախազին «Եվրոջասթ» ուղարկելու գործընթացը»․ Աննա Վարդապետյան

«Երևանի պետական համալսարանում, երբ ուսանողների հետ քննարկում ենք կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր, նրանց ասում եմ՝ կոռուպցիան ստրկության ժամանակակից ձևն է, և անպատժելիությունը ծաղկում է ապրում կոռուպցիայի ներքո»։

Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։

Այնպես չէ, որ պատրաստի 70.000 մարդը դուրս էր եկել, մենք էլ տապալեցինք, ոչ մեկին տուն չենք ուղարկել. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» դաշինքը որեւէ կաշկանդվածություն չունի փողոցային պայքարում աջակցելու, առաջնորդելու, առաջին շարքերում լինելու համար. Դանիելյան

Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ  «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը

Մերձավանի դպրոցի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է պատրաստակամությունը՝ գործակցել կոլեկտիվի հետ արդյունավետ աշխատանքի ձևավորման նպատակով

Մայիսի 21-ին Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը Մերձավանի միջնակարգ դպրոցի անձնակազմին ներկայացրեցին նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվինա Մկրտումյանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին օրերին դպրոցում արձանագրված լարվածություններին և առաջացած ներքին անհամաձայնություններին։ Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները կոչ արեցին դպրոցի ղեկավար կազմին, ուսուցչական անձնակազմին հանդես գալ

«Մատվիենկոն ասաց՝ ո՞նց էիք դուք տիկին Փելոսիին դիմավորել օդանավակայանում, ես ասացի՝ տիկին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ»

«Ինչո՞վ է Լավրովը վատ ընդունելության արժանացել, աղ ու հացով չդիմավորեցի՞նք։ Ներողություն, իսկ ես՝ որպես պառլամենտական երկրի ղեկավար, երբ գնում եմ որեւիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ո՞վ է գալիս դիմավորում»։

Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30

Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը սկսել է աշխատել երկարացված աշխատանքային գրաֆիկով։ Մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչև 19:30-ը: «Հաղթանակ» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Երևան, Կոմիտաս 62, N94։ Երկարացված գրաֆիկը նպատակ ունի ապահովելու ավելի հարմար սպասարկում՝ հնարավորություն տալով հաճախորդներին այցելել բանկ իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո: Մասնաճյուղերում սպասարկումը շարունակում է արդիական լինել անգամ թվայնացման դարաշրջանում: Չնայած

Ալիևը, Էրդողանը և Պակիստանի վարչապետը օկուպացված Բերձորում կմասնակցեն նոր միջազգային օդանավակայանի բացմանը

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները կմեկնեն օկուպացված Արցախ: Նախագահներ Ալիևը, Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կբացեն նոր միջազգային օդանավակայան օկուպացված Բերձորում (Լաչին)։          

Կոմունիկացիաները մի փուլում բացվելու են, ու ՀՀ-ն որեւէ փուլում կարող է դառնալ խաչմերուկ. Տիգրան Աբրահամյան

Այն խաչմերուկը, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ. Աբրահամյան

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական և դաշնակցային բնույթ ունեն. Պուտինը շնորհավորել է Ալիևին

«Ազատություն». Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ: «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական և դաշնակցային բնույթ ունեն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք ապահովել կառուցողական երկկողմ համագործակցության և միջազգային հարցերում գործընկերության հետագա ընդլայնում», – ասված է Կրեմլի ղեկավարի ուղերձում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արդյունաբերության անկումը՝ 16,1%. նման անկում նույնիսկ ճգնաժամային տարիներին չի արձանագրվել. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Արդյունաբերության անկումը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է -16,1%։ Նման անկում չի արձանագրվել նույնիսկ 2009 և 2020 ճգնաժամային տարիներին։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031