Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Էրեբունու բնակիչը՝ Աղվան Վարդանյանին. «Վռազ բորբոքվում ես, ես էլ քեզ ո՞նց ընտրեմ»

Մայիս 01,2013 23:39

 

Աղվան Վարդանյանը բնակչից նեղացավ:

Այսօր Էրեբունի համայնքում նախընտրական հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանին մոտեցավ մի բնակիչ եւ սկսեց հարցեր տալ, թե «էս միամիտ ժողովուրդը ի՞նչ պիտի անի»: Աղվան Վարդանյանն էլ ուղղություն ցույց տվեց՝ «Ի՞նչ  պիտի անի, պիտի գնա ու մայիսի 5-ին իր ձայնը տա ՀՅԴ-ին»:

Բնակիչը նետեց, թե «Ես էլ եմ ժողովրդի մաս, ես գտնում եմ, որ սաղ էլ մեկ են՝ Հանրապետական կլինի, թե ով կլինի»: Սա բարկացրեց Աղվան Վարդանյանին. «Ո՞նց կապ չունի, է՞: Ասում ա կապ չունի: Կապ չունի, գնա ՀՀԿ-ին վերցրու»,- ասաց պարոն Վարդանյանն ու զրուցակցից գլուխը շրջեց: Բնակիչը զարմացավ, թե ինչ նեղացկոտ է Աղվան Վարդանյանը. «Տեսար, մի բան չասեցի՝ նեղացար: Վռազ բորբոքվում ես, ես էլ քեզ ո՞նց ընտրեմ»:

Aravot.am-ը բնակչից հետաքրքրվեց՝ ՀՅԴ-ն ասում է, որ մեկ անգամ փորձեք մեզ եւ փոփոխություն կլինի, չե՞ք հավատում, նա պատասխանեց. «Բոլորն էլ ասում են, որ լավ կլինի: Ընտրում ենք: Սաղն էլ մերն են, տարբերություն չկա»: Մեր հարցին՝ գո՞հ եք Տարոն Մարգարյանից, նա պատասխանեց, որ ոչ մեկի լավը չի տեսել: Մեր  դիտարկմանը, որ եթե ՀՅԴ-ն չի պաշտոնավարել, ինչպե՞ս պիտի լավը տեսնեիք, Տարոն Մարգարյանն է աշխատել, նա պատասխանեց. «Էն իրա հերթին է աշխատել, էս մարդիկ էլ իրենց հերթին են աշխատել: Տարբեր են, բայց նույնն են, ինչ տարբերություն: Սրանցից ոչ մեկն էլ կառավարող չեն: Ոչ մեկն էլ հարց լուծող չի: Այս խոստումները որ տալիս են, ամեն մեկն իրա պաշտոնի համար են տալիս»:

Մեր հարցին՝ ո՞ւմ եք հավատում, որեւէ մեկին հավատո՞ւմ եք, նա պատասխանեց. «Աստծուն եմ հավատում: Ես ինձ սկի չեմ հավատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031