Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Այգեպարը եւ Մովսեսը

Հունիս 20,2014 11:00

Տավուշի մարզի Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ հունիսի 19-ի երեկոյան,ժամը 18-ից մինչեւ 19.30-ի սահմանները ադրբեջանական զինուժը ընդհատումներով գնդակոծել է գյուղի պաշտպանական դիրքերը:

Այդինյանն ասաց, որ խոշոր տրամաչափի գնդացիրներից ադրբեջանական զինուժը կրակել է նաեւ գյուղի տների տանիքների ,պատուհանների,համայնքի ճանապարհների վրա: Գնդակներից մեկը ընկելէ բնակիչներից մեկի խոհանոց:

Տուժածներ չկան: Հայ սահմանապահների պատասխան կրակից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է կրակը:

Գյուղապետն ասաց, որ գյուղում հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից տեղեկացանք, որ հունիսի 19-ի երեկոյան ժամը 19-ից մինչեւ 21. 30-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Մովսեսը, տուժածներ եւ էական վնասներ չկան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30