Հայաստանին դատի են տվել Բաղրամյան պողոտայի դեպքերի առիթով

Հայաստանին դատի են տվել Բաղրամյան պողոտայի դեպքերի առիթով

Ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանը, որը նաեւ նշեց, որ այդ հայցը շտապ ընթացակարգով իրենց շահերը պաշտպանող փաստաբանները ներկայացրել են գիշերը:

Իոաննիսյանի խոսքերով` այդ շտապ հայցում ներկայացված է, որ այստեղ՝ Հայաստանում, բողոքի ցույց անող քաղաքացիների առողջությանն ու կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ հունիսի 23-ին նույն ակցիայի ժամանակ 25 քաղաքացի բուժօգնության է դիմել, 5-ը՝ վերակենդանացման բաժնում են եղել,  ՀՀ ոստիկանապետն էլ հայտարարել է, որ ավելի խիստ մեթոդների են դիմելու ցուցարարների նկատմամբ: Բացի այս, հայցում մանրամասն ներկայացվել են ոստիկանության եւ իշխանությունների կողմից կատարված բոլոր իրավախախտումները՝ լրագրողների աշխատանքի խոչընդոտում, խաղաղ հավաքների ժամանակ անձանց նկատմամբ բռնությունների կիրառում, բերման ենթարկված անձանց սահմանված ժամկետից ավելի ոստիկանական բաժիններում պահելը: «Նշել ենք, որ այս նույն վտանգը եւս մեկ անգամ սպառնում է ՀՀ քաղաքացիներին»,-ասաց Իոաննիսյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քանի որ հայցը շտապ ընթացակարգով է, արդեն որեւէ լուր կա՞ դրանից,  ի՞նչ է հետեւելու հայցը վարույթ ընդունելուց հետո, եւ եթե հօգուտ իրենց վճիռ կայացվի, ապա ինչ է այն նախատեսում: Այս առնչությամբ Իոաննիսյանն ասաց. «Հայցը ստացել են, հնարավոր է այն մերժեն, հնարավոր է՝ ոչ: Եթե վարույթ ընդունվի, բավականին արագացված ընթացակարգով քննելու են ու վճիռ հրապարակեն: ՄԻԵԴ-ը պարտավորեցնելու է ՀՀ իշխանություններին վերականգնել մեր խախտված իրավունքները, միջոցներ ձեռնարկել մեր իրավունքները կրկին չխախտելու վերաբերյալ»:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք հայց են ներկայացրել ՀՀ իրավական մարմիններին շրջանցելով, քանի որ իրական վտանգ կա քաղաքացիների կյանքի համար. «Մենք մինչեւ հիմա Բաղրամյան պողոտայում ծանր տեխնիկա ենք տեսնում, 4 միավոր մարտական տեխնիկա, որոնք օգտագործում են մարտական գործողությունների ժամանակ, 4 հատ ջրցան մեքենաներ ենք տեսնում, էլ չեմ ասում ոստիկանների մեծ քանակի մասին, էլ չեմ ասում ոստիկանապետի սպառնալիքների մասին: Այս հայցը շատ կարեւոր է եւ եթե հօգուտ մեզ վճիռ լինի, այն պարտադիր է կատարման ՀՀ իշխանությունների համար: Եթե չկատարի, ուրեմն հարկադիր ծառայությունն է ի կատար ածելու:

Հայցի հիմնական իմաստն այն է, որ ՀՀ իշխանություններն այս օրերին իրենց պահվածքը փոխել են: Երեկ փոխոստիկանապետ Օսիպյանն ասել է՝ ուժ չեն կիրառի, արդեն խնդրելով են խոսում, ասում են՝ ժողովուրդ ջան, խնդրում են մի աղմկեք, պահպանեք համակեցության կանոնները: Սպառնալիքի ոճից հետ են կանգնել: Այս ամենը կապված է հայցի հետ, որովհետեւ ՄԻԵԴ-ը պիտի որ բացատրություն պահանջած լինի ՀՀ իշխանություններից, հիմա իրենք իրենց մեղմ վարքագծով փորձում են ՄԻԵԴ-ին համոզել, որ վտանգ չի սպառնում: Կարեւորն այն է, որ հիմա  ՄԻԵԴ-ը գիտակ է այստեղ տեղի ունեցող իրական դեպքերի մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
    Հռչակագրում բերվել են հետևյալ փաստարկները հօգուտ կառավարման ձևի փոփոխման.

    – ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են բնածին և անօտարելի իրավունքներով, որոնց շարքն է դասվում կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքը,
    – այդ իրավունքների պահպանության համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք օժտված են արդարացի իշխանությամբ,
    – եթե կառավարական իշխանության որևէ կազմակերպություն խախտում է այդ սկզբունքները, ապա ժողովուրդն իրավունք ունի «փոխելու կամ վերացնելու» այդպիսի կառավարումը և սահմանելու այդպիսի սկզբունքների և կառավարման այդպիսի ձևի վրա հիմնված կառավարություն, որոնք, ժողովրդի կարծիքով, կարող են լավագույնս ապահովել անվտանգությունն ու բարօրությունը:

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

  2. Delea Organizacion says:

    Հայ ժողովրդի «Բաց նամակը»
    Հայ ժողովրդի դեմ կատարված թալանի վերաբերյալ, ուստի յուրաքանչյուր գիտակից հայ կրելով վնասի իր բաժինը, ունի նաև իրավունք պահանջատիրության, բողոքի, քննադատության, և նաև հարցի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին մասնակցելու պարտականություն:Մի նամակ էլ ուղղենք Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, պահանջելով, որպեսզի վերջ տրվի մարդու իրավունքների ոտնահարումը երկրում, որ հայը ազատ ապրի իր հայրենիքում և օր առաջ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, որպեսզի Հայաստանն էլ բաց ճակատով կանգնի մյուս պետությունների կողքին:Հաշվի առնելով ՀՀ վիճակի վատացման եվ ժողովրդի արդար բողոքի ցույցերը ամբողջ Հ.Հանրապեությունում, Սերժ Սարգսյանը կամավոր,առանց որեվե բացատրության, տա իր հրաժարականը:
    Սերժ Սարգսյանի ռեժիմը Հայաստանում հենված էր Արցախի իշխանությունների աջակցության եւ անձամբ իր նկատմամբ Արցախի պատրազմի գեներալների վրա :
    Զենքի սպառնալիքի տակ ժողովրդին զրկելով իր սահանադրական իրավունքներից: ժողովուրդը գտնում է որ Սերժ Սարգսյանը կորցրել է իր վստահությունը Հայ ժողովրդի նկատմամբ:
    Առաջին հենարանը նա կորցրեց հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում ստորագրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը։
    Երկրորդը Հայ ժողովրդի դեմ կազկերպված, կատարված թալանի վերաբերյալ :
    Երրորդը՝ նախորոք կանխել, հոկտեմբերի 15-ին երբ կհաստատվի Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։
    Նման քաղաքական պայմաններում ժողովուրդը չի տեսնում որեւէ խոչընդոտ հեռացնել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից։

    Դրա համար անհրաժեշտ են հետեւյալ քայլերը․

    1. Հուլիսի 4-ին Բաղրամյան պողոտայում հայտարարված ժողովրդական շարժման անունից Սերժ Սարգսյանին ներկայացնել վերջնագիր՝ մինչեւ ամսի 1Օ-ը նախագահի պաշտոնից հրաժարական տալու պահանջով։ Այդ վերջնագիրը բնականաբար ունի հիմնավորում, որի համար, որպես ուղեցույց, օգտագործում ենք ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ Դրա հետ մեկտեղ պետք է հրապարակվի իշխանափոխության գործընթացի փուլ առ փուլ քայլերի ծրագիրը։

    2. Վերջնագրի տեքստը, որպես հայտարարություն, պետք է հեռարձակել բոլոր հասանելի ԶԼՄ-ներով՝ օրական մի քանի անգամ, ներառյալ ամսի 1Օ-ը։ Հայտարարությունը պետք է զուգորդել քաղաքացիներին նախազգուշացումով, որ Հուլիսի 1Օ-ին փակ են լինելու Երեւան քաղաքի գլխավոր մուտքերը եւ պետական իշխանության շենքերի հարակից փողոցները։

    3. Հուլիսի 4-ի առավոտյան պետք է գումարել հավաքներ Արագածոտնի,Արարատի,Արմավիրի,Գեղարքունիքի,Լոռու,Կոտայքի, Շիրակի,Սյունիքի,Վայոց Ձորի,Տավուշի մարզերում ստեղծել նոր մարզերի կանոնադրութուն իր անկախ գործնեության վերաբերյալ եւ կազմակերպել երթեր այդ քաղաքներից դեպի Երեւան։ Այդ երթերի շարասյուններում, բացի մարդկանց տեղափոխող մեքենաներից, պետք է ներգրավված լինեն նաեւ տրակտորներ եւ բեռնատար մեքենաներ։ Շարասյունների ընթացքը, պետք է կազմակերպված լինի այնպես, որ նրանք միաժամանակ մոտենան Երեւանին բոլոր ուղղություններով եւ արգելափակեն քաղաքի բոլոր մուտքերը։

    4. Երեւան քաղաքում կազմակերպել հանրահավաք եւ 1 երթ նոր մարզերի ստեղծման վերաբերյալ եվ Հայաստանի Միացիալ Մարզերի « ՀՄՄ» հռչակումը:
    Առաջին հանրահավաքը անել Ազատության հրապարակում՝ ժողովրդի ղեկավարությամբ: Երթը մատենադարանից մինչեւ Ծիծեռնակաբերդ:

    5. Ժողովուրդը անձամբ պետք է իր վրա վերցնի պետական իշխանության շենքերի արգելափակումը ապահովող խմբերի համակարգումը։ Պետք է արգելափակվեն ՀՀ կառավարության շենքերը, ՀՀ Ազգային ժողովը, Սերժ Սարգսյանի նստավայրը եւ պետական ամառանոցը։

    6. Հուլիսի 4-ի առավոտյան ԶԼՄ-ներով պետք է արվի հայտարարություն, որ ժողովուրդը ձեւավորել են ժամանակավոր կառավարություն։ Ոստիկանությանը պետք է հրահանգվի հաստատել իր ենթակայությունը այդ ժամանակավոր կառավարությանը։ Պետք է հրապարակվի նաեւ ժամանակավոր կառավարության որոշումը՝ կալանքի տակ վերցնել Սերժ Սարգսյանին եւ յուրաքանչյուրին, ով փորձ կանի խոչընդոտել այդ գործողություններին։

    7. Ժողովուրդը անձամբ պետք է ղեկավարի քաղաքացիների այն խումբը, որը կալանքի տակ կվերցնի Սերժ Սարգսյանին։

    Սույնով հայտնում եմ նաեւ ՀՊԿ-ի պատրաստակամությունը՝ նշված ծրագրի իրականացման դեպքում տրամադրել հեռուստացույցի հաղորդումներ, «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերը ինֆորմացիոն աջակցություն իրականացնելու համար։

  3. Арам says:

    :)))))))))))))))))) А в каком именно посольстве написали этот текст? Неужели в том,у которого 500(!!!) сотрудников?? А мы думали, зачем так много?? Кстати они приходят в “критичные” дни?)))))). ……………….Не надейтесь, ребята! Тогда европейский суд должен рассмотреть сотни других случаев во 100 раз жестокого обращения своих,европейских полицаев с применением слезоточивого газа и дубинок! И, последнее! Запомните(всегда), что ,кроме вас, в нашей стране проживает еще минимум еще 3 млн! Научитесь по настоящему любить Родину! Написать кляузу или донос против собственной страны———–ПОЗОР! Что? Мы такая отсталая страна(как вам внушают), что наши проблемы не сможем решать? Не буду уже говорить о том, что когда у нас была цивилизация,их не было вообще!! И это–факт! Так что ,радуйтесь,что ваша Родина_ Армения! И что наши полицейские-наши же отцы,деды,братья,сыновья и внуки!

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք