«Սերժ Սարգսյանն իր վրա է վերցնում ՀՀ-ում կոշտ ավտորիտար համակարգի ձեւավորման պատասխանատվությունը». Սաքունց

«Սերժ Սարգսյանն իր վրա է վերցնում ՀՀ-ում կոշտ ավտորիտար համակարգի ձեւավորման պատասխանատվությունը». Սաքունց

«ՀՀԿ գործադիր մարմնի այդ միահամուռ որոշումն արդեն իսկ վկայում է այդ կուսակցությունում միանձնյա ղեկավարման ստալինյան ոճի առկայության մասին»,- նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, որ ՀՀԿ գործադիր մարմինը միահամուռ առաջարկել է Սերժ Սարգսյանին որպես վարչապետի թեկնածու:

Իրավապաշտպանի խոսքով, Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին ՀՀԿ-ի որոշումն առավել ցայտուն հիմնավորում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության տված գնահատականը.

«Այս պարագայում Սերժ Սարգսյանն իր վրա է վերցնում Հայաստանում կոշտ ավտորիտար համակարգի ձեւավորման պատասխանատվությունը, ժողովրդավարական պետություն ունենալու պատասխանատու անձն ինքը կհրաժարվեր, անկախ այն հանգամանքից, որ մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ չի հավակնելու ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնին:

Իշխող կուսակցությունը ոչ միայն ապացուցեց Freedom House-ի տված գնահատականը ավտորիտարիզմի խորացման վերաբերյալ, այլեւ իր որոշմամբ քայլ կատարեց այդ ուղղությամբ: Դա ոչ միայն կոշտ ավտորիտարիզմի ձեւավորման ուղղությամբ քայլ էր, այլեւ բռնապետական կառավարման ուղղված քայլ, որի «հաճույքներից» շատերը, որոնք խորը անտարբերությամբ են նայում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք Սերժ Սարգսյանին ներկայացնում են միակ արեւմտամետը, կվայելեն բռնապետական կառավարման այդ հաճույքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս «իրավապաշտպանը» կը քարոզէ անշուշտ հանրային-քաղաքական ոլորտում թափանցիկութեան հիմնական սկզբունքը; նա երբեւիցէ յայտնա՞ծ է թէ ի՞նչ են իր եւ իր կազմակերպութեան եկամուտի աղբիւրները; իսկ որեւէ լրագրող երբեւիցէ իրենց ներկայացուցա՞ծ է այդ տարրական հարցումը…

    • Հ.Շ. says:

      ամէն դէպքում, խորապէս անհաճոյ անձ մըն է. Սերժ Սարգիսեան մը իրմէ հարիւր անգամ աւելի համակրելի է. ամէն անգամ որ խօսի, օգնում է իշխանաւորներին…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք