Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպիսի կուսակցություններ

Փետրվար 02,1999 00:00
L.-H. Abrahamyan

* Ինչպե՞ս են կարող մեր քաղաքագետները լուրջ դեմքով դատողություններ անել մեր քաղաքական կուսակցությունների ծրագրերի մասին՝ ընդունելով հանդերձ, որ այդ ծրագրերի միջեւ լուրջ տարբերություններ չկան: Ենթադրենք, 3-4 հոգի միեւնույն դեմքն ունեն: Այդ դեպքում նրանցից ոչ մեկն իր դեմքը չունի: Հետեւաբար, գոյություն ունի կատարյալ ընդդիմություն։

* Հետաքրքիր կլիներ իմանալ, ինչպե՞ս են մեր կուսակցությունները վերաբերում հեղափոխության գաղափարին։ Հնագույն կուսակցություններից մեկը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իրեն հեղափոխական կազմակերպություն է համարում (ճիշտ է, մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ինչ իմաստով)։ Շատ ավելի երիտասարդ կուսակցություն ԱԺՄ-ն՝ իրեն չկոչելով հեղափոխական, այնուամենայնիվ, կողմնորոշվում է մոտ ապագայում մեզ սպասող ցնցումներով։ Նրա առաջնորդները, հավանաբար, հույս ունեն, որ այս անգամ Ազգային ժողովի գրոհն ավելի հաջող կստացվի։

Ի դեպ, ավելորդ չի լինի ստուգել, ինչ վիճակում է Ազգային ժողովի ցանկապատը։ Թե չէ խարդախ իշխանությունները նորից թաքուն կսղոցեն դրանք, իսկ հետո առանց խղճի խայթի մեղքը կգցեն հերոսական հեղափոխական զանգվածների վրա։

* Երբ չքավոր երկրում բնակչությունը մի կողմից հուսահատված է եւ անտարբեր, իսկ մյուս կողմից՝ ագրեսիվ, ջրի երես են դուրս գալիս այն գործիչները, ովքեր անհանդուրժողականություն եւ ատելություն են քարոզում։

* Իրեն հարգող ցանկացած կուսակցություն չի կարող սահմանափակվել միայն սովորական ղեկավար ունենալով։ Ռազմատենչ աֆրիկյան ցեղի նման, նա անպայման պետք է առաջնորդ ունենա։

Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728