Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուղակ Րաֆֆի համար. «Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել ժամանակ շահելու եւ հետընտրական գործընթացը մաշելու համար»

Փետրվար 22,2013 10:28

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը վերջ դրեց Հայաստանում հետընտրական գործընթացներին: Այս կարծիքին է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Այսօր տեղի ունեցած իրադարձություններով Հայաստանում ավարտվեցին այսպես ասած հետընտրական գործընթացները, եւ եթե վաղը կամ մյուս օրը ինչ-որ հանրահավաքներ անցկացվեն, դրանք իրականում որեւէ քաղաքական լուրջ հետեւանքներ չեն կարող ունենալ»,-Հայաստանի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին անդրադառնալով` «Մեդիալաբին» ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ թեեւ նախագահական ընտրություններում պաշտոնապես ձայներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր շարունակ վերջնագրեր էր ներկայացնում`ԿԸՀ տվյալների համաձայն հաղթանակ տարած նախագահ Սերժ Սարգսյանին` «Ազատության» հրապարակ կանչելով, այնուամենայնիվ այսօր նա ինքը վերջիվերջո գնաց նախագահական նստավայր:

Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետեւից Բաղրամյան 26 եկած բազմաթիվ համակիրներին եւ աջակիցներին խոստացավ վաղը` ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ներկայացնել հանդիպման մանրամասները:

Սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը եւ դրան հետեւած լռությունը շատերին տարակուսելու եւ քննարկումների տեղիք են տվել, հատկապես Ազատության հրապարակում «իշխանությունը ժողովրդին» վերադարձնելու վերաբերյալ վերջինիս հաստատակամ ելույթներից հետո:

Սերգեյ Մինասյանն վերլուծելով վերջին օրերի հետընտրական զարգացումները, համոզված է, որ այսօրվա իրադարձություններից գործող նախագահը «սպասվածից ավելին շահեց»: Րաֆֆի Հովհաննիսյանի` ընդդիմության առաջնորդ դառնալու հավակնությունների վերաբերյալ քաղաքագետը նշում ` «այդ ճանապարհի վրա է»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728