Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը տարվա ցենզը Արմեն Սարգսյանին չի՞ վերաբերվում

Հոկտեմբեր 10,2013 12:52 Share

«Ոչ մի քաղաքական բան չկա»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը`սահմանադրական բարեփոխումներին վերաբերվող այն փաթեթին, որ ներկայացվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից:

Հիշեցնենք, որ մամուլում արդեն երկու օր է հրապարակումներ են լինում այն մասին, որ նախագահի թեկնածություն առաջադրելու համար վերջին տասը տարում ՀՀ-ում բնակության ցենզը հանելու մասին դրույթով նախագահականում պատրաստում են Սերժ Սարգսյանի իրավահաջորդին: Որպես իրավահաջորդ շրջանառվում է ՀՀ նախկին վարչապետ, Անգլիայի թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը: 

«Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչու է նման պահանջ ներկայացված, ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին բացել մեր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը`2011 թվականին ընդունված ԸՕ-ի վերաբերյալ: Այնտեղ դուք կտեսնենք, որ նրանք այդ հարցը բարձրացնում են եւ հասկանալով, որ խնդիրը սահմանադրական արգելքի մասին է, միեւնույն է, նշում են, որ եվրոպական վերջին նորմատիվներին նման սահմանափակումը չի բավարարում: Այսինքն, նման պահանջ, ըստ եվրոպական նորմատիվների, չպեսք է լինի: սա չի նշանակում, որ մեր Սահմանադրությունը, երբ մենք ընդունում էինք, մենք հաշվի չենք առել:

Այդ ժամանակ նման քննարկումներ չեն եղել եւ հարցն ինքնին նման սահմանափակումների`որը կարող է ողջամիտ լինել եւ այլն, ծագել է մեր վերջին սահմանադրական փոփոխություններից հետո: Եվ, բնականաբար, եթե կա եվրոպական նոր մոտեցում, մենք, իհարկե, պետք է սահմանադրական նոր բարեփոխումների շրջանակում հաշվի նստենք այդ իրողության հետ: Դա չի նշանակում նաեւ, որ մենք հարյուր տոկոսով պետք է ընդունենք այդ պահանջը, բայց քննարկման առարկա դա չդարձնելը կլիներ շատ տարօրինակ»,- ասաց պարոն Հարությունյանը: 

Ինչո՞ւ է ուղարկվել Վիգեն Սարգսյանի կողմից`բոլորին հուզող հարցին Դավիթ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Դա էլ է շատ բնական: Հիշեցնեմ, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո հանրապետության նախագահը ձեւավորեց աշխատանքային խումբ, որը պետք է փորձեր բարեփոխել ընտրական օրենսդրությունը` հաշվի առնելով այն դիտողությունները որոնք արվել էին խորհրդարանական ընտրություններից հետո: Եվ այդ աշխատանքային խումբը շատ ակտիվ աշխատելով վեր հանեց բոլոր այն հարցադրումները, որոնք արվել էին: Հարցադրումների մի մասը կարելի էր լուծել`փոփոխություններ կատարելով ԸՕ-ում, որոնք շուտով կկատարվեն, իսկ մի մասը կարող էր լուծվել Սահմանադրական փոփոխություններով: Այն ինչ տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը`աշխատանքային խմբի եզրակացությունների վերաբերյալ էր եւ դա շատ բնական է»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031