Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պատկերացնո՞ւմ եք հիմա Կարապետյան Կարոյի վիճակը, ինչ վատ վիճակում ա հիմա գտնվում». «Հրապարակ»

Մայիս 20,2014 10:42

Վերնիսաժի հայտնի դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն բոլորովին էլ չի կարողացել ապահով Հայաստան կառուցել։ Արդյո՞ք ապահովության զգացում ունեն հայրենի պատգամավորները:

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ նախ զարմացավ հարցից, հետո հարց տվեց. «Ապահով չի՞ Հայաստանը։ Ես կարծում եմ, որ պոստսովետական երկրներից ամենաապահով երկիրը Հայաստանն ա»։ Ինքը՝ Հարությունյանը,
իրեն միանգամայն ապահով է զգում, հատկապես Երեւանի կենտրոնում զբոսնելիս, իսկ Վերնիսաժի դեպքերը համարեց մեր ազգին պատիվ չբերող գործողություններ, ողբերգություն։

Նրա կարծիքով՝ բոլոր հետխորհրդային երկրներում պատգամավոր կամ բարձրաստիճան պաշտոնյա հարազատներ ունենալը շատերի մոտ որոշակի ինդուլգենցիա է առաջացնում, այնպես որ, Հայաստանը եւս բացառություն չէ այս առումով։ «Իհարկե, ոչ մեկս զերծ չենք, որ կարող ա նաեւ մեզ հետ պատահի, բայց, մեկ ա, ես էդ դատապարտում եմ։ Եթե դա աներ իմ փեսան, իմ որդին… ես էդպիսի բաները դատապարտում եմ։ Ի վերջո, էդ երիտասարդն ավելի շատ իրան դժբախտացրեց, չէ՞»:

Դիտարկմանը, թե նմանատիպ աղմկահարույց իրադարձություների կենտրոնում հայտնվում են հիմնականում այն պատգամավորների հարազատները, որոնք օրենսդրական աշխատանքով աչքի չեն ընկնում, նիստերին գրեթե չեն մասնակցում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը չի ցանկանում իր գործընկերների մասին որեւէ վատ բան ասել՝ բոլորին հարգում է։ «Դա իմ գործընկերոջ անձնական դժբախտությունն ա, ինքն ի՞նչ մեղավոր ա։ Թեկուզ իմ տղան ա արել, ինձ վրա վերցրեք, ես ի՞նչ մեղավոր եմ։

Պատկերացնո՞ւմ եք հիմա Կարապետյան Կարոյի վիճակը, ինչ վատ վիճակում ա հիմա գտնվում»,- ասաց Հարությունյանն ու նկատեց, որ դա կենցաղային վեճ է եղել, ու պատգամավորի փեսա լինելը կապ չունի. «Դա ներվերի հետ կապված բան ա»։
Պատգամավորը համոզված է նաեւ, որ ԱԺ պատգամավորներն իրենց հարազատներին միշտ կոչ են անում լինել օրենքի շրջանակներում, եւ բացառված է, որ որեւէ մեկն իր զավակին նմանատիպ «հանցավոր» խորհուրդներ տա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031