Հայ ազգային կոնգրեսի անդամ, խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հանդեպ տեղի ունեցած հարձակումը երևի թե որևէ կասկած չի թողնում, որ Հայաստանում սկզբնավորվում է ահաբեկչական մի մթնոլորտ, որով փորձ է արվում քաղաքացիների շրջանում վախ առաջացնել որևէ ընդդիմախոսության, որևէ սուր քննադատության նկատմամբ:
Արամ Մանուկյանի հանդեպ հարձակումը հերթականն է, իսկ սկիզբը «Նախախորհրդարանի» մի քանի անդամների ավտոմեքենաների հրկիզումն էր, հետո «Նախախորհրդարանի» անդամի վրա կատարված հարձակումը, իսկ մի քանի օր առաջ էլ հարձակման ու ծեծի են ենթարկվել մի քանի ազատամարտիկներ՝ նախ երկուսը, իսկ հետո` մեկը: Եվ ահա հերթականը` հարձակման է ենթարկվում Արամ Մանուկյանը: Եվ սա արդեն ակնհայտորեն վկայում է, որ գործ ունենք ահաբեկչական մթնոլորտի հետ, և ինչքան ուշանա տեղի ունեցած միջադեպերի արագ բացահայտումը, այնքան հասարակության մոտ առավել քան ակնհայտ ու համոզիչ է լինելու, որ տեղի ունեցածը հովանավորվում է իշխանությունների շրջանակից և վայելում բարձր հովանի:
Բացառված չէ, որ տեղի ունեցած դեպքերը միմյանց հետ ընդհանուր կապ չունեն, չունեն ընդհանուր կենտրոնից կառավարում, շատ հավանական է, որ տարբեր մարդիկ որոշում են հաշիվներ մաքրել օգտվելով ընդհանուր մթնոլորտից: Հավանական են բազմաթիվ վարկածներ, ինչպես ցանկացած նմանօրինակ հանցագործության դեպքում, սակայն երբ կարճ ժամանակահատվածում տեղի են ունենում նույնաբնույթ մի շարք հանցագործություններ և ուշանում է դրանց բացահայտումը, ապա պատասխանատվությունն արդեն ինքնաբերաբար ընկնում է իշխանության վրա, արդեն անկախ այն բանից, թե ինչքանով են դեպքերը իրապես մեկ կենտրոնից ղեկավարվել կամ հրահանգավորվել, կամ` ինչքանով ոչ:
Կարդացեք նաև
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































