Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Շենգավիթում

Փետրվար 09,2015 11:06

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի պատճառով ս.թ. փետրվարի 9-ին ժամը 9.00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու, Թամանցիների, Բագրատունյաց, Չեխովի, Գ.Նժդեհի, Շևչենկոյի, Օդեսայի,  Պատկանյան, Եղբայրության,  Տարոնցի, Մարկվարտի, Հ. Հովհաննիսյան, Տիմիրյազևի, Եղ. Թադևոսյան, Մանանդյան, Արշակունյաց, Ֆրունզեի, Մայիսի 9, Գորգագործների, Շահամիրյանների, Լազոյի, Մանթաշյան, Բայդուկովի, Կոտովսկու, Ղարիբջանյան, Դոդոխյան, Հրազդանի, Զ. Եսայան, Թ. Սարյան, Լ. Խաչիկյան փողոցների, Արտաշիսյան փող. 42-88 համարների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 10-րդ և Ներքին Շենգավիթ թաղ. 1-ից-16-րդ փողոցների ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ցածր ճնշում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ ջրամատակարարման դադարի սահմանված ժամկետի գերազանցման դեպքում ընկերությունը կտեղեկացնի լրացուցիչ:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728