Հրդեհ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում
Փետրվար 20,2015 17:59
Փետրվարի 20-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալմայի այգիներում այրվում է եղեգնուտ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.59-ին, մարվել՝ 15.02-ին: Այրվել է եղեգնուտ (մոտ 1500 քմ):
ՀՀ ԱԻՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: