Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ ըմբշամարտի ֆեդերացիան որոշում է կայացրել չմասնակցել ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:
«Այդ որոշման մասին մոտ օրերս կհրապարակվի: Պաշտոնական նամակ էլ է պատրաստվում միջազգային ֆեդերացիա ուղարկելու համար, որտեղ նշվելու է, թե մենք նպատակահարմար չենք համարում մեր մասնակցությունը: Դա ունի մի շարք հիմնավորված պատճառներ: Առաջին. Այդ խաղերը մարզական առումով մեզ ոչինչ չեն տալիս: Երկրորդ, որքան էլ Ադրբեջանը անվտանգության երաշխիքների խոստումներ տա, մենք գիտենք, որ նրանք դա ապահովել չեն կարող: Այնպես որ, մենք կյանքի անվտանգությունը վտանգելու ենթակա տղաներ չունենք», – ասաց գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
տրամաբանական որոշում է, ոեւէ մէկին որեւէ բացատրություն տալու պարտավոր չեք
(չհասկացողը ինք խնդիր ունի)