Լրահոս
Օրվա լրահոսը

21 հայ երիտասարդներ կուսանեն UWC քոլեջներում 2015–2017 թթ.

Ապրիլ 29,2015 10:37

UWC Հայաստանի ազգային կոմիտեն ամփոփել է United World Colleges (UWC) միջազգային ցանցի քոլեջների ընդունելության արդյունքները:

Ընդհանուր առմամբ, Ազգային կոմիտեն ստացել էր 2015-2017 թթ. UWC-ում ուսանելու 160 դիմում: Կանոնների համաձայն, յուրաքանչյուր դիմում գնահատվել է Ազգային կոմիտեի առնվազն երեք անդամների կողմից: Դիմումների գնահատումն անցնում է գաղտնիության պայմաններում. ընտրական հանձնաժողովի անդամները տեսնում են միայն պատասխանների բովանդակային մասը, առանց դիմողի անձնական տվյալների (անուն, սեռ, տարիք, բնակավայր եւ այլն):

Առաջին փուլի արդյունքներով, 126 երիտասարդներ ստացել էին Skype-ով հարցազրույցի մասնակցելու հրավեր, որից հետո եզրափակիչ փուլի համար ընտրվել էին 56 թեկնածուներ: Վերջնական փուլում նրանք խմբերով են աշխատել (մասնակցել են բանավեճին եւ կատարել են ստեղծագործական առաջադրանքը), անցել են տարբեր թեմաներով երկու հարցազրույց եւ կատարել են գրավոր առաջադրանք:

Ընտրության բոլոր փուլերին մասնակցել են ընտրական հանձնաժողովի 19 անդամներ, որոնց թվում էին UWC քոլեջների շրջանավարտներ, UWC միջազգային գրասենյակի անդամներ, կրթության ոլորտի մասնագետներ ու հոգեբաններ: Վերջնական փուլում յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է ընտրական հանձնաժողովի վեց անդամների կողմից:

UWC շրջանակներում կատարվող ընտրության հիմնական առանձնահատկություններից է need-blind admission համակարգը, որը թույլ է տալիս մասնակցին գնահատել անկախ նրա ընտանիքի ֆինանսական հնարավորություններից: Ապագա ուսանողի վճարունակությունը ուսումնասիրվում է միայն նրանից հետո, երբ նա ընտրվում է UWC քոլեջներից մեկում սովորելու համար: Սովորելու մտադրությունը հաստատած թեկնածուներին, ովքեր հավակնում են կրթաթոշակի (ուսման դրամաշնորհ), ֆինանսական գնահատման ձեւ է ուղարկվում: Դրամաշնորհները տրամադրվում են  «demonstrated need» համակարգով, այսինքն` ընտանիքի հասույթները հաստատող տվյալների ու փաստաթղթերի հիման վրա: Քանի որ կրթաթոշակային հիմնադրամի միջոցները սահմանափակ են, demonstrated need համակարգը թույլ է տալիս դրամաշնորհներ տրամադրել այն թեկնածուներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, եւ ճիշտ այն ծավալով, որը հարկավոր է:

Վերջին փուլի արդյունքներով ընտրվել են 21 երիտասարդներ Երեւանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Dilijan College-ում, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդեռլանդների UWC քոլեջներում:

UWC Dilijan

****

2016–2018 թթ. ուսման համար դիմումների ընդունելությունը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դիմումի ձեւն ու լրացման կանոնները, ինչպես նաեւ ընտրության չափանիշները, ժամկետներն ու ընդունելության ընթացակարգերը ներկայացված են գտնել   www.am.uwc.org կայքում: Ս.թ. մայիսի 16-ին UWC Dilijan քոլեջում բոլոր ցանկացողների համար կանցկացվի Բաց դռների օր՝ տեղեկատվությունը մասնակցության մասին հասանելի է այս հղումով:

Դիմումների ընդունումն ու թեկնածուների ընտրությունը իրականացնում է անկախ մարմինը՝ UWC Հայաստանի ազգային կոմիտեն: Ընտրական հանձնաժողովը ձեւավորվում է UWC-ի կողմից, նրա կազմում ընդգրկվում են նաեւ տարբեր երկրներում գտնվող UWC դպրոցների շրջանավարտներ: Որպես կանոն, քոլեջները ընդունում են թեկնածուներին՝ ազգային կոմիտեների խորհրդատվության վրա հիմնվելով: Այնուամենայնիվ, քոլեջները իրենց են վերապահում են յուրաքանչյուր ուսանողի դեպքում վերջնական որոշման կայացման իրավունքը:

UWC-քոլեջների ընդունելությունը կատարվում է բացառապես մրցութային հիմունքներով: Նախապատվություն է տրվում տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին, անկախ նրանց ծագումից: Ընտրության նման համակարգը հավասար հնարավորություններ է ապահովում թեկնածուների համար՝ անկախ նրանց ազգությունից, կրոնից, լեզվից ու ծնողների ֆինանսական հնարավորություններից: Այն նաեւ հնարավորություն է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող երիտասարդների, ովքեր տարբեր մշակույթներ են ներկայացնում:

United World Colleges

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930