Լրահոս
Օրվա լրահոսը

Գուժ Մանուկյան. «Ինքս ինձ համարում եմ ԲՀԿ-ից դուրս». «Ժողովուրդ»

Մայիս 05,2015 12:03

Երբ Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին հարցնում ենք, թե ինչու է վերջին շրջանում հազվադեպ հանդես գալիս թատրոնի բեմում, նա պատասխանում է, որ մենք իր վերքին ենք դիպչում, եւ հավելում, որ պատճառը ոչ մի կապ չունի իր տարիքի հետ։

– Նշել եք, որ վերջին շրջանում հազվադեպ եք այցելում թատրոններ, արդյո՞ք պատճառներից մեկն էլ այն չէ, որ այսօր գերիշխող են, այսպես ասած, «կոմերցիոն ներկայացումները»։

– Այո՛, հաճախ չէ, որ գնում եմ թատրոններ, որովհետեւ գրեթե բոլորին գիտեմ։

Գիտեմ նաեւ մրցանակ ստացող դերասաններին, որոնց ճանաչելով՝ վստահ չեմ, որ նրանք արժանիներից են։ Այո՛, այսօր կոմերցիայի ետեւից են ընկել, գիտեք՝ ներկայացումների լրջությունն է կորել։ Շատ ներկայացումներ ծիծաղեցնելու միտում ունեն, այնինչ՝ դրա համար գոյություն ունի կրկես, իսկ կրկեսի ժանրը թատրոն մտցնելը ճիշտ չէ։ Ապրել է պետք, հասկանում եմ, բայց գնալ թեթեւ ժանրային բեմադրությունների, ճիշտ չէ։

– Պարոն Մանուկյան, վերջում կցանկանայինք անդրադառնալ Ձեր քաղաքական կողմնորոշմանը։ Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հրաժարվում է ԲՀԿ նախագահի պաշտոնից, Դուք, լինելով քաղաքական խորհրդի անդամ, երկընտրանքի մեջ էիք՝ դուրս գալ կուսակցության շարքերից, թե ոչ։ Ի վերջո, ի՞նչ որոշեցիք։

– Ես հիշում եմ մեր վերջին համագումարը, որին ես եւս հրավիրված էի։ Երբ պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ հրաժարվում է կուսակցության նախագահի պաշտոնից, ոմանք հետեւեցին նրա օրինակին։ Այդ ժամանակ կողքինիս ասացի՝ բա մենք ինչո՞ւ ենք մնում, ինձ էլ է Ծառուկյանը բերել այս կուսակցություն, իմ մնալն էլ նպատակահարմար չէ։ Այնպես որ, համագումարից հետո հրավեր չեմ ստացել, ես գոհ եմ, ինքս ինձ համարում եմ կուսակցությունից դուրս։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031