Լրահոս
Օրվա լրահոսը

 «Շեղվելու» երկու ճանապարհները

Սեպտեմբեր 09,2015 10:05

Վերջերս նայեցի իռլանդական «Գողգոթա» ֆիլմը: Քահանայական դասից վիրավորված մարդը որոշում է սպանել (եւ սպանում է) լավ, բարի քահանային` իր խնդրի վրա ուշադրություն դարձնելու համար: Հանցագործը զգուշացնում է իր զոհին եւ տալիս է մեկ շաբաթ` գործերը կարգի բերելու համար: Բայց քահանան, իմանալով իր ճակատագրի մասին, ոչ թե «պատրաստվում է մահվան», այլ զբաղվում է իր առօրյա գործերով, իրականացնում է իր հոգեւոր առաքելությունը:

Ֆիլմն ունի տարբեր այլ բովանդակային շերտեր, բայց ինձ համար կարեւոր է հենց այդ գաղափարը. անկախ նրանից՝ քեզ մնացել է մի շաբաթ, թե հարյուր տարի, կենտրոնացիր քո գործի վրա եւ այն արա հնարավորինս լավ: Այն մարդկանց մեծ մասը, որոնց հետ ես շփվում եմ, կենտրոնացած են բոլորովին այլ խնդիրների վրա: Տարբերակները հիմնականում երկուսն են: Առաջինը եւ ամենատարածվածը` համեմատել քո կյանքը, կենցաղը, ունեցվածքը այլ մարդկանց նմանատիպ հնարավորությունների հետ: Ընդ որում, նրանք համեմատվում են ոչ թե իրենցից վատ, անբարենպաստ վիճակում գտնվողների հետ, այլ ճիշտ հակառակը` որպես օրինակ վերցնում են տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի հարուստների, բարեկեցիկների կյանքը:

Նման՝ իր համար ոչ բարենպաստ համեմատություն կարող է անել ցանկացած մարդ: Որպեսզի ոչ ոք չնեղանա, բերեմ իմ օրինակը. ես աշխատում եմ օրական առնվազն 15 ժամ, բայց ավելի վատ եմ ապրում, քան ոստիկանության ցանկացած մայոր: Արդյոք ես պե՞տք է իմ բան ու գործը թողած՝ մտածեմ, դարդ անեմ, որ այդ մայորն ինձնից ավելի կալորիական սնունդ է օգտագործում կամ ավելի փափուկ անկողնում է քնում: Եթե ես իմ ժամանակի եւ էներգիայի թեկուզ 1 տոկոսը ծախսեմ նման անպտուղ մտորումների վրա («վա՜խ, էս ի՞նչ անարդար աշխարհ է»), ես կթերանամ իմ աշխատանքում, չեմ կարողանա կենտրոնանալ իմ գործի վրա: Իսկ եթե սկսեմ ինքս ինձ խղճալ` «դժբախտ ճակատագրի առիթով», ապա որպես մարդ եւ մասնագետ ընդհանրապես կկորեմ: Ցավոք, շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր զբաղված են «ինքնախղճահարությամբ»:

Սեփական առաքելությունից շեղվելու երկրորդ տեսակը նույնպես շատ տարածված է եւ, ի դեպ, հաճախ է «գրոհում» լրատվամիջոցների խմբագրությունները: Այդ տեսակը պայմանականորեն կարելի է կոչել` «ես գիտեմ»: «Ես գիտեմ, թե ինչպես է պետք մեր երկիրը բարեկեցիկ դարձնել, գիտեմ ինչպես փրկել ազգը, վերադարձնել մեր պատմական հողերը, ծնկի բերել թուրքերին» եւ այլն: Այդ մարդիկ ոչ միայն «գիտեն», այլեւ իրենց «իմացածը» շարադրում են «գիտական» հոդվածով, արձակով եւ երբեմն նույնիսկ չափածոյով: Մնում է միայն այդ փայլուն գաղափարները հանրայնացնել, ու բոլորն «ազգովի» վազելու են դրանք իրագործելու: Նման «լուծումներ» առաջարկող մարդիկ պարզապես չգիտեն, թե որն է իրենց կոչումը, հակառակ դեպքում «ազգափրկիչ» ծրագրերի վրա ժամանակ չէին վատնի:

…Ինձ թվում է՝ պետք չի ոչ մի բանի «նախապատրաստվել»: Հասարակության համար շատ ավելի օգտակար է պարզապես ապրելը` քո գործն անելով: Ապրել այսօր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Այդպես էլ ապրում ենք էլի…)))))
    Ինչ վերաբերվում է շեղվելու ձևերին՝ միայն այդ երկուսը չեն: Կան բազմաթիվ մարդկային արատներ, գայթակղություններ, փորձաքարեր և երբեմն էլ պատահական իրադարձություններ, որոնք կարող են ՛՛տանել՛՛ մարդուն, կամ նույնիսկ վերջնականապես կործանել:
    Կոնկրետ Ձեր նշած երկուսից՝ առաջինը չի ՛՛տանում՛՛, բայց երբեմն իհարկե բարկացնում է, քանի որ հիմնականում հասկանում եմ, որ շատ ՛՛ավելի կալորիական՛՛ սնվողներ ամթույլատրելի և անազնիվ մեթոդներով են այդպես առաջ անցել շրջապատից՝ ԿՅԱՆՔ կոչվող մեծ մրցավազքում…
    Երկրորդը իրոք տարածված է: Այդ երևույթը հաճախ ավելի զվարճալի է, քան զայրացնող: Բայց ճիշտն ասած ավելի շատ զայրացնում է ոչ թե տվյալ մարդը, որին թվում է թե ինքը ՛՛ԳԻՏԻ՛՛, այլ նրան ամբիոն տրամադրելը և մտքի գոհարները հրապարակելը ձեր՝ լրագրողների կողմից: Մեկ էլ տեսնում ես մի ՛՛հոգնածի՛՛ մեկը երկար բարակ ինտերվյու է տվել որում իր սևեռուն մտքերը փաթաթում է շարքային ընթերցողի վզին: Դրանով լրատվամիջոցը նպաստում է, որ այդ մարդուն ավելի շատ ՛՛տանի՛՛ աստղային հիվանդությունը:
    Մեկ մեկ ասում եմ՝ ես ավելի լավ գիտեմ, ոնց անենք որ լավ լինի: Չգա՞մ մի օր ես էլ ՛՛Առավոտին՛՛ հարցազրույց տամ…))))

    • Արսեն says:

      Հարցազրույց չես կարող տալ Պապիկյան..))).. Հարցազրույց տալը՝ մեկնաբանություն գրել չի, այստեղ դու ժամանակ ունես մտածելու ինչ ես գրում, հարցազրույցի ժամանակ՝ մտածելու ժամանակ չկա։ Եթե թեման 100% քոնը չէ, դա շատ արագ կերևա..))).. Փորձ է խետք, և … չխաբել։ Մի մոռացիր՝ որ դու խաբում ես թե չէ՝՝ ուղղակի շփման ժամանակը քո խոսքերը չէ, որ դիմացինին այդ մասին տեղեկացնում են։ Հւմնականում՝ դրա պատճառով է, որ քո «քաղաքական գործիչները» խուսափում են էքսպրոմտ հարցազրույցներից, չպայմանավորված հարցերից, ուղիղ եթերից դեբատներից …

      • Հրանտ Պապիկյան says:

        Արսեն ջան, կարծում եմ Աբրահամյանը գրածդ կարդալուց քմծիծաղ է տվել…
        Ես առանց մտածելու ժամանակ ունենալու՝ բազմաթիվ խաչաձև հարցաքննություններ եմ ժպիտով կրել… վերջում էլ դատարանի դահլիճից ազատ արձակվել՝ առանց դատապաշտպանի, իսկ դու ասում ես՝ հարցազրույց ))))
        Ռուսը կասեր՝ Ты по себе то не суди, дружок… Այ որ մի օր Հայաստանում լինես, հանդիպի՝ կհամոզվես))))

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Սիրելի բարեկամներ, կրկին թույլ տվեք նշել, որ կյանքը չափից դուրս կարճ է` այն համացանցային խայթոցների վրա ծախսելու համար:

        • Արսեն says:

          Կարող ես և ամիսներով՝ խաչաձև և ոտուգլխից հարաքննություններ կրել..)).. և ժպտալով… հարցը դա չի… այլ այն՝ կարողացել ես խաբել այդ հարցաքննությունների ընթացքում, ինչ-որ բան թաքցնել… թե ոչ?… Որոշակի թեմաներ կան, որոնց մասին ես կարող եմ, ասենք մեկ շաբաթ խոսել… 1000 հարցի պատասխանել, առանց հակասությունների, սխալների, սահուն… բայց եթե, ասենք՝ սկսեմ վիրահատությունների մասին «դատողություններ» անել, նույնիսկ ոչ բժիշկը կհասկանա, որ դա իմ գործը չի…

          • Հրանտ Պապիկյան says:

            Փաստորեն նույն բանն ենք ասում: Ամեն մարդ պիտի անի այն, ինչը իր մոտ լավ է ստացվում: Պետք է լինի համակարգ, որը գոնե թույլ չտա, որ մարդիկ անեն այն գործը՝ որին ընդունակ կամ ՊԱՏՐԱՍՏ չեն: Ցենզ պետք է լինի:
            Իսկ քանի որ հայերի մոտ ամենահեշտը ուրիշին խելք սովորացնելն է՝ շատերը այդ ձևով փող աշխատելն են նախընտրում: Ուզու՞մ ես լինել քաղաքագետ, փորձագետ, իրավապաշտպան, և այլն՝ հայտարարում ես այդ մասին ու մի քիչ ծախս ես անում…

  2. Արսեն says:

    Հոդվածի վերաբերյալ։
    Սիրելի Ա. Աբրահամյան..))).. ես ձեզ խոստանում եմ, որ «ձեզ» առջևում սպասվում է՝ մի ամբողջ հավերժություն, որի ընթացքում «դուք» այլևս երբեք, «ձեզ» ոչ մեկի հետ չեք համեմատի, և դրա կարիքը չէք ունենաս։ Այդ ժամանակը՝ անխուսափելիորեն մոտենում է..))).. Դրան՝ հոգեբանորեն նախապատրաստվել՝ պետք չի, մեկ է չեք խուսափելու… իսկ առայժմ՝ դեռ կենդանի եք…
    Ւհարկե, հոգեբանորբանորեն ավելի կոնֆորտ իրավիճակ է, քեզ համեմատել այն մարդկանց հետ, ում համեմատ դու՝ ավելի լավ վիճակում ես։ (եթե ձեր չափանիշը՝ ընդունած սննդի կալորեականությունն է՝ ապա եղեք երջանիկ, հենց հիմա՝ աշխարհում կա առնվազն 2 մլրդ մարդ՝, որ ձեզանից ավելի վատ է սնվում, և 4 մլրդ մարդ՝ որոնց բնակարային պայմանները՝ ջեր պայմաններից վատն են)։ Իհարկե, դա չի նշանակում, որ «բանուգործ թողաց, գիշեր-ցերեկ պետք է դարդ անել, որ քեզանից ավելի լավ ապրողներ կան»՝ հենզ թեկուզ նրա համար, որ այդ ժամանակը կարելի օգտագործել ավելի արդյունավետ… բայց ընհանրապես այդ մասին չմտածելը՝ «Հասարակություը կանգ առավ և սառեց…»։

  3. Կարինե says:

    Եթե մի երկրում Արամ Աբրահամյանը ավելի վատ է ապրում քան միլիցիայի ցանկացած մայոր, սա շատ մտորումների տեղիք է տալիս:(( Ամելին ասեմ՝ սա ուղղակի հուսահատեցնող փաստ է:(())Եվ հենց այս կոնտեքստում, մարդիկ չեն կարող չմտածել Ձեր ասած բաների մասին: Այդպիսին են մարդկանց մտքերը այն բոլոր երկրներում, որտեղ չկա սոցիալական արդարություն: Մի խոսքով ՝Դուք անհնար բան եք պահանջում մարդկանցից: ( :-))

  4. Ditord says:

    Շուտով տոնելու եք ՀՀ անկախության տոնը:

    Առաջարկում եմ թվարկել 24 տարվա անկախության հետևանքները կամ արդյունքները:

    1- ՀՀ-ում հայը իրավունք ունի հայկական բանկից պարտք վերցնել 24 տոկոսով, կամ էլ հայկական բանկը իրավունք ունի 24 տոկոսով դրամ պարտք տալ հային, իսկ մինչ այդ՝

    և ՍՍՀՄ-ը, և Ռուսական կայսրությունը, և Պարսկաստանը կեղեքում և ճնշում էին և հայերին, և հայկական բանկերին:
    Շնորհավորում ենք ՀՀ Անկախանության Տոնի 24 տոկոսելիցը:

    ՈՒ՜ռռա,ՈՒ՜ռռա, ՈՒ՜ռռա:

    2-

    3-

  5. gib.gibindus says:

    Լավ է ձեր ընթերցողները ֆիլմը չեն դիտել և չգիտեն, թե ինչու էր ուզում սպանել լավ քահանային, արդեն մահացած վատ քահանյի հանցաքն ինչում էր: Քննարկումն ավելի զավեշտական կլիներ: Իսկ ֆիլմի ժանրը “սև հումորն” է: Չգիտեմ թե ինչ բազում շերտեր եք տեսնում: Կրկնում եմ` “սև հումոր”, մի գույնով, առանց շերտերի…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930