Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի առիթով հարուցված քրեական գործն կասեցվել է. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2015 10:48

«Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկած անձնավորությանն այդպես էլ չհաջողվեց բացահայտել, ծեծի առիթով հարուցված քրեական գործն էլ կասեցվել է։ Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։ «Կասեցվել է գործը Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, երբ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»,- ասացին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ այս գործով մեղադրյալ այդպես էլ ի հայտ չի եկել։

Գործի կասեցման մասին որոշումը կայացվել է օգոստոսի 4-ին։ Հիշեցնենք, փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձինք առեւանգել են։ Նույն օրը երեկոյան նա տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930