Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը խնդրել է ու սպասում է. «Ժամանակ»

Փետրվար 18,2016 11:21

Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին հայտարարել է, որ Վրաստանն ու Իրանը բանակցում են Հայաստանի տարածքով Իրանի գազը Վրաստան մատակարարելու հարցի շուրջ, և շատ հավանական է, որ մոտակա ժամանակահատվածում կնքվի պայմանագիր և մարտից սկսվի մատակարարումը: Այդ բանակցությունների նպատակով Իրան է այցելել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Խոսքն, իհարկե, վերաբերում է ոչ թե իրանական գազի, այսպես ասած, ֆիզիկական ծավալներով տեղափոխմանը, քանի որ դրա տեխնիկական հնարավորությունը, այսինքն՝ խողովակաշարը պարզապես չկա, այլ փոխանակմանը: Այսինքն՝ Հայաստանին գազ մատակարարող «Գազպրոմը» Իրանից ստանում է գազը Հայաստանի համար, իսկ Հայաստան մատակարարվող գազից փոխանցում է Վրաստանին: Ինչ ավարտ կունենան այս բանակցությունները՝ ըստ էության դեռ պարզ չէ: Սակայն այս իրավիճակը շատ հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից:

Վրաստանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ինտենսիվ որոնումների մեջ է՝ գազի այլընտրանքային աղբյուրների: Ըստ որում՝ Վրաստանն այս հարցում կարծեք թե ի սկզբանե շատ ավելի նպաստավոր վիճակում էր, քան Հայաստանը: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանից ավելի առաջ և ավելի ակտիվ որոնումների մեջ պետք է լիներ Հայաստանը: Առավել ևս, եթե Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է նաև Ռուսաստանին՝ խնդրելով նվազեցնել ռազմավարական գործընկերոջը մատակարարվող գազի գինը: Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանին խնդրել է նվազեցնել գինը, սակայն Վրաստանից ավելի մոտ լինելով, սահմանակից լինելով Իրանին՝ որևէ քայլ չի անում Իրանի հետ էլ գազի շուրջ բանակցություններ վարելու, ավելի էժան գնով գազ գնելու համար, որ գոնե դրանով նաև ՌԴ-ին շահագրգռի իջեցնել գազի գինը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29