Ծեր գնչուհին բախտս կարդաց:
Իր խոսքերից սիրտս էր վառվում:
Նա կիսաձայն ինձ շշնջաց.
– Ինչի՞ չես օմբուդսմեն դառնում:
Ծեր գնչուհին բախտս կարդաց:
Իր խոսքերից սիրտս էր վառվում:
Նա կիսաձայն ինձ շշնջաց.
– Ինչի՞ չես օմբուդսմեն դառնում:
Ծեր գնչուհին բախտս կարդաց, ասաց.
– Մերն ուրիշ ա,
Մեր բենզինում նավթը 8 տոկոսից էլ քիչ ա,
Իսկ մնացած տոկոսները առևտրականի գաղտնիքն ա:
Մեր հացի մեջ էլ ալյուրի տոկոսը քիչ ա,
Պարզ ա, որ կարագի մեջ էլ կարագը նույպես քիչ ա,
Դե ճգնաժամ ա, ամեն ինչն էլ քիչ ա:
Բայց ժողովուրդը ճիշտ չի ասում,
Որ գազի կալորիականությունը քիչ ա: