Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա օրերին պետք չէ ակնկալել միջազգային հանրության կողմից ճնշման մեծացում Ադրբեջանի վրա. «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2016 11:47

Արդյոք այս փուլում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին։ Հաշվի առնելով մի քանի կարեւոր գործոն՝ Սիրիայից ՌԴ ռազմուժի դուրս գալու որոշումը, ռուս-թուրքա֊կան հարաբերությունների լարվածությունը եւ Իրանի՝ տարածաշրջանային հավակնությունների մեծացումը, կարող ենք պնդել, որ այո, Ռուսաստանին անհրաժեշտ էր կտրուկ պատճառ՝ սեփական խաղաղապահ ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայելու համար։ Կհասնի՞ արդյոք Ռուսաստանը դրան, ցույց կտա ժամանակը։

Ստեղծված իրավիճակում իրենց շագանակներն են ուզում հանել նաեւ այլ երկրներ՝ հենց նույն Իրանը եւ նաեւ Գերմանիան։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը երկու օրից գնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպելու։ Կարելի է չկասկածել, որ քննարկվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության եւ դրանում Գերմանիային ներառելու հարցը, մի բան, որ տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանը պահանջում է։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ թեեւ նման աննախադեպ ռազմական գործողությունների սանձազերծման համար Ադրբեջանը, ըստ ամենայնի, ուներ միայն Թուրքիայի «դաբրոն», մնացած գլոբալ խաղացողները եւս, ունեին իրենց շահագրգռությունը եւ առնվազն, կտրուկ դեմ չէին՝ 2011թ. հունիսի Կազանի գագաթնաժողովից հետո պատային վիճակում հայտնված այս գործընթացը «ռեսթարթ» անելուն։ Հետեւաբար՝ առաջիկա օրերին պետք չէ ակնկալել միջազգային հանրության կողմից ճնշման մեծացում Ադրբեջանի վրա, եթե, իհարկե, վերջինս չդիմի առավել լայնամասշտաբ գործողությունների։

Իսկ թե որքան կտեւի այս ամենը, եւ ինչպիսի տարածքային փոփոխությունների կհանգեցնի, նախ եւ առաջ կախված է նրանից, թե ինչքանով հայկական ուժերը կկարողանան ուժգին հակահարված տալ ազերիներին։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ,

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930