Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցում շարունակվում են շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունները:
Կանանց մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից Լիլիթ Մկրտչյանը հանդես է գալիս «Յուգրայի» կազմում: Կայացած չորս տուրերում Լիլիթը տարել է երկու հաղթանակ եւ երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի՝ լուրջ ներդրում ունենալով թիմի հաջողություններում:
«Յուգրան» տարել է թիմային երեք հաղթանակ, մեկ դիմակայություն ավարտել խաղաղ արդյունքով եւ 7,0 միավորով ինը թիմերի մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2016