Aravot.am-ը դերասանոււհի Թամար Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է շրջանառվող լուրը, թե ինքը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից բնակարան է խնդրել, բայց իրեն մերժել են:
«Ես Տարոն Մարգարյանին ոչ տեսել եմ, ոչ էլ կյանքումս հետը խոսել, բայց ճիշտն այն է, որ ես վարձով եմ ապրում, էդ մասին շատերը գիտեն, եւ հնարավոր է՝ ինչ-որ տեղերում խոսել են էդ մասին, իսկ Տարոն Մարգարյանին չեմ տեսել անգամ»,-ասաց դերասանուհին:
Ապա հավելեց. «Անցյալ տարի, երբ հոկտեմբերին Էրեբունի-Երեւան տոնակատարության առիթով ոմանց տներ էր տվել, նույնիսկ էդ ժամանակ եմ լուռ եղել, այսինքն, չեմ էլ ասել՝սրան տալիս եք, նրան տալիս եք, բա ինձ ինչո՞ւ չեք տալիս… Իմիջիայլոց, այս երկու օրը նոր բան եմ նկատում՝ արդեն ապարատը սկսել է իմ վրա էլ աշխատել, օրինակ ֆեյսբուքում ինչ-որ բաներ են գրում՝ բա ո՞ւր էիք էսքան ժամանակ, ինչո՞ւ սկսեցիք խոսել, այսինքն, եթե ինձ չեն բռնում, չեն տանում, չեն խոշտանգում ու կալանավորում, երեւի ուզում են խայտառակել:
Բոլորը գիտեն, որ ես վարձով եմ ապրում եւ տուն առնելու գումար չունեմ, եւ սա այն դեպքում, երբ այս երկրում վերջին մարդը չեմ, բոլորն են ինձ ճանաչում, եթե չեն էլ ճանաչում՝ հիշեցնեն, անմիջապես տեղը կբերեն, թե ում մասին է խոսքը: Ես այդ հարցը չեմ բարձրաձայնել, բայց ինձ ասում են՝ բա անհարմար չէ՞, որ քո նման դերասանուհին տուն չունի համարյա մի տարի: Ամեն տարի բաժանում են տները, մարդիկ ինձ մոտենում՝ ասում են՝ բա քո նման մեկը տուն չունի, Մհերի հիշատակը չե՞ն հարգում: Ես լռեցնում եմ, ասում եմ՝ դա ոչ ձեր գործն է, ոչ իմ: Անկեղծ ասած՝ հոգու խորքում մտածել եմ, որ երանի չտան, թե չէ որ բան են տալիս , հետո ոտքով-գլխով կորցնում են քեզ, խայտառակում են: Ես ոչնչով չեմ կարող փաստել, որ Տարոն Մարգարյանի երեսը չեմ տեսել, ցանկություն էլ չունեմ տեսնելու, մանավանդ եթե խնդրելու լինեի՝ առաջին մարդուն կասեի, բայց նույնիսկ նրան արժանի չեմ համարել խնդրել: Բայց որ իմ՝ վարձով ապրելու հանգամանքն անընդհատ խոսվել է, արդեն քանի տարի է, ուղղակի ծպտուն չեմ հանել:
Կարդացեք նաև
Ուրիշ հարց, որ Մհեր Մկրտչյանի թատրոնի մասին խոսել եմ տարբեր ինստանցիաներում, բայց նույնիսկ թատրոնի մասին Տարոն Մարգարյանի հետ չեմ խոսել, երբ թատրոնը քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում: Տեսեք՝ ինձ ո՜ր տեղերից են ուզում բռնացրել: Ես այդքան տարի Ամերիկայում վարձով ապրել եմ, օֆ չեմ արել, այստեղ էլ կարող եմ վարձով ապրել… Ինձ չեն կարող բռնել, որովհետեւ Մհերի անունը կա, Մհերը Ատոմ Էգոյան չէ, ինձ մեռած տեղից էլ է պաշտպանում իր անունով»,-ասաց դերասանուհին, որ վերջերս աչքի է ընկնում քաղաքացիական ակտիվությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆչ է նշանակում Մհերը Ատոմ էգոյան չէ??
ինչ հյատնագործույթւոն:
Երևի ուզում էր վիրավորել Էգոյանին ու նվազեցնել իրա դերը??
Այ քեզ բան չեն կարում մարդավարի մի բան ասեն առանց մեկ այլ մարդու վիրավորելու:
Ասենք թե խնդրել է, և ասենք թե մերժվել է, Ձեզ ինչ? Սա ինչ անդաստիարակություն է…
Թամար, շնորհալի դերասանուհի ես, բայց Մետաքսյա Սիմոնյան չես: Մհերի անունը քիչ շահարկի… Լավ է, որ քաղաքացիական ակտիվություն ունես, բայց մի քիչ բառապաշարդ փոխի, որ հասկանանք մշակույթի, արվեստի ներկայացուցիչ ես…