Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն մի պահ Հովիկ Աբրահամյանի ձայնը ռոմանտիկ դարձավ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2016 10:43 Share

Կառավարությունը, ՀՀ իշխանական համակարգը դարձել է մի մեծ սովետական հիմնարկ, որտեղ բոլորի համար տեղ գտնվում է։ Ուստի մի պաշտոնից հեռանալիս պաշտոնյաները չեն էլ տխրում, որովհետեւ գիտեն, որ անաթոռ չեն մնալու։ Եվ վարչապետն էլ երեկ տխուր չէր, այլ գործնական, աշխատանքային տրամադրություն ուներ։ Միայն մի պահ ձայնը ռոմանտիկ դարձավ, երբ ասաց. «Անհրաժեշտ է նոր սկիզբ»։ «Ապահով Հայաստան», «Հավատանք, որ փոխենք», հիմա էլ՝ «Նոր սկիզբ»։ Հովիկ Աբրահամյանը, առհասարակ, «սկզբի» մասնագետ է։ Մի քանի անգամ սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ:

…Մի նոր ու իսկական սկիզբ կլիներ, եթե վարչապետն իրական պայքար սկսեր մենաշնորհների դեմ, սահմանափակեր Սաշիկ Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի, Վարդան Այվազյանի, Միհրան Պողոսյանի, Էդուարդո էռնեկյանի մինի-կայսրությունները Հայաստանի ներսում։ Այս վերջինը խայտառակ վիճակ է ստեղծել ավիացիայում, փոստում, բոլոր ոլորտներում, որոնց վրա ձեռքը դրել է։ Բայց այս ամենի փոխարեն վարչապետը «պռառաբություն» էր անում իր ողջ վարչապետության շրջանում՝ ուշադիր հետեւում էր կառավարության նոր շենքի կառուցմանը, ընթացիկ հարցեր էր փորձում լուծել, մի քիչ աշխատավարձ էր բարձրացնում, մի երկու դպրոց ու մարզադաշտ էր կառուցում, հիվանդանոց, աղետներից տուժած գյուղացիների էր օգնում։

Վարչապետը չասաց, թե ինչ ներքին խոչընդոտների էր հանդիպում իր կառավարման ընթացքում, չասաց, թե ով եւ ինչու իրեն չէր թողնում աշխատել, թե ինչու նրան չէին ենթարկվում ուժային նախարարները։

Ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության աշխատանքները, «Հին Երեւան» ծրագրի գլուխ բերումը, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ. դրամով ավելացված աշխատավարձերը. սրանք են, ըստ Հովիկ Աբրահամյանի, նրա հիմնական ձեռքբերումները։ Ելույթում նա չխոսեց նաեւ իր իրական ձախողումների մասին:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930