Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նոր կառավարությունն էլ ոչ մի տնտեսական բարեփոխում չի կարողանալու անել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2016 11:07

Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական բարեփոխումներին ուղղված զարգացում մատնանշում է մի գործընթաց, որը այլ կերպ, քան խաբեություն դժվար է որակել։ Փաստորեն, երկուսուկես ամիս շարունակ /հունիսի 16-ից՝ համաձայնության կայացումից ի վեր/ ոչինչ չանելու, ԸՕ փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ հնարավոր բոլոր տարբերակները ձախողելու եւ վերջում էլ այդ ամենը տեխնիկական խնդիրներով արդարացնելու գործելաոճը Սերժ Սարգսյանը ներկայացնում է որպես դրական օրինակ, եւ դեռ հույս հայտնում, որ այն բարեհաջող ավարտ կունենա։ Հարց է ծագում՝ ո՞ւմ համար։ Եթե իշխանության, ապա միանգամայն հնարավոր է։ Իսկ եթե խոսում ենք ժողովրդի մասին, ապա այդ գործընթացն այլեւս ակնհայտ է, որ բարեհաջող ավարտ չի ունենալու, քանի որ մինչ այդ ընդունված ԸՕ փոփոխությունները կյանքի չկոչելու դեպքում թափանցիկ եւ բաց ընտրական գործընթացի ակնկալիքները կարելի է արդեն այսօրվանից թաղված համարել։

Եվ եթե Սերժ Սարգսյանը խոսում է տնտեսական բարեփոխումների անհնարինության մասին, առանց քաղաքական բարեփոխումների, ապա նշանակում է, որ արդեն այսօրվանից համոզված է, որ այս նոր կառավարությունն էլ ոչ մի տնտեսական բարեփոխում չի կարողանալու անել, քանի որ դրա համար անհրաժեշտ քաղաքական բարեփոխման գործիքը՝ ընտրական օրենսգիրքը, իշխանությունների անթաքույց եւ բավականին ցինիկ ջանքերով «փչացվեց»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930