Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի հրապարակած ցուցանիշը, թե առնվազն 80 համայնքներում թեկնածուներ ունեն, չի համապատասխանում իրականությանը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2016 10:31
hamagumar

Ամենաակտիվը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն է. գրեթե բոլոր մարզերում հին ընկերները պայքարի հայտ են ներկայացրել։ Բացառությամբ որոշ համայնքների, ՀՀԿ-ն մրցակիցներ չի առաջադրել գործընկերների դեմ։ Արագածոտնի մարզը, կարելի է ասել, Դաշնակցության լիակատար ազդեցության տակ է, որը պայմանավորված է դաշնակցական մարզպետով։ ՀՅԴ-ն ամենաակտիվն այս մարզում է։ Արուճ գյուղում ՀՅԴ-ական գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանն է, նրա մրցակիցներն անկուսակցական են, Արտաշատավանի ղեկավարը նույնպես ՀՅԴ-ական Ղազար Կարապետյանն է, որը եւս մրցակից չունի։ Շնեւանում էլ գործող գյուղապետը չի առաջադրվել, նրա դաշնակցական տեղակալն է հայտ ներկայացրել։ Արմավիրի Այգեշատում, Արտաշարում, Գեղարքունիքի Լճավանում, Լոռու Բովաձորում ՀՅԴ-ական գյուղապետերը միայնակ են մնացել։

Կաթնաղբյուրում ՀՅԴ-ական գյուղապետ Աշոտ Հովհաննիսյանի մրցակիցը ՀՀԿ-ական է, Տավուշի մարզի Ենոքավան, Գանձասար, Շիրակի մարզի Գուսանագյուղ, Ախուրյան համայնքներում ՀՅԴ-ական համայնքապետերը ՀՀԿ-ական մրցակիցներ ունեն, Բերքանուշում, Լիճքում, Ամասիայում, Սաղմոսավանում, Գառնիում, Ջաջուռում եւ այլուր՝ հակառակը։ Ուջանում եւս ՀՀԿ-ական հեքիմ գյուղապետ Առաքել Հարոյանի դեմ դաշնակցական Նաիրի Կիրակոսյանն է առաջադրվել։ Գեղարքունիքի Խաչաղբյուրում էլ ՀՅԴ-ական գյուղապետ Հակոբ Գաբոյանի հետ կպայքարեն ԲՀԿ-ական Էդիկ Ղազարյանը, եւս մեկ անկուսակցական։ Մարտունի գյուղում էլ մրցապայքարում ՀՅԴ-ական թեկնածու կա, Սեւան քաղաքում՝ նույնպես։

Մասնակցության ցուցանիշներով ՀՅԴ-ից հետո երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ամենից ակտիվ Արարատի մարզում է, մի փոքր էլ՝ Կոտայքում։ Սակայն ԲՀԿ-ի հրապարակած ցուցանիշը, թե առնվազն 80 համայնքներում թեկնածուներ ունեն, չի համապատասխանում իրականությանը։ ԿԸՀ կայքի տվյալներն են դա փաստում:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930