Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը շատ նմանություններ ունեն. երկուսն էլ սպորտ շատ են սիրում

Նոյեմբեր 11,2016 11:11

ԱՄՆ նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը ոչ միայն հաջողված բիզնեսմեն է անշարժ գույքի շուկայում, այլեւ լինելով սպորտի ակտիվ սիրահար, շատ ընդհանրություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թրամփը սպորտի ոլորտում նույնպես խոշոր ներդրումներ է կատարել: Ճիշտ է, դրանց մի մասը նրան չաղլիկ շահույթ է բերել, մյուս մասում էլ, ինչպես ասում են, «տակ է տվել»: Մարզաձեւերն ընտրելիս, նա առաջնորդվել է երկու սկզբունքներով. շահույթ ստանալը եւ սպորտի միջոցով իր անունը մարզական բրենդ դարձնելը:

trump9

1984 թվականին Թրամփը գնել է ամերիկյան ֆուտբոլի «Նյու-Ջերսի Ջեներալզ» թիմը:

trump3

!988-ին նա $ 11 միլիոնով շահել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար Մայք Թայսոն-Լեոն Սփինքս մենամարտը կազմակերպելու մրցույթը: Այն կայացել է Ատլանտիկ-Սիթիում՝ «Թրամփ Պլազայում» եւ արդեն 91-րդ վայրկյանին ավարտվել Թայսոնի՝ նոկաուտով տարած հաղթանակով: Այդ մենամարտից հետո Դոնալդ Թրամփը դարձել է «Երկաթյա Մայքի» ֆինանսական գծով խորհրդականը:

trump7

1989 թվականին միլիարդատերը դրել է «Տուր դե Թրամփ» բազմօրյա հեծանվավազքի հիմքը:

2008 թվականին MMA մարտեր կազմակերպելու նպատակով հիմնել է Affliction ընկերությունը եւ առաջին իսկ մենամարտը կազմակերպել Ֆյոդոր Եմելյանենկոյի եւ Թիմ Սիլվիայի միջեւ:

trump6

Թրամփը նաեւ գոլֆի մեծ սիրահար ու ֆունկցիոներ է: Տարբեր տեղեկություններով, նա այս մարզաձեւի դաշտեր ունեցող 18 առողջարանների սեփականատեր է: 2014 թվականին նա Շոտլանդիայում ձեռք է բերել Տերնբերրի հյուրանոցը եւ Այրշիր առողջարանը, որտեղ անցկացվում է գոլֆի ամենահին ու ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունը:

trump5

Եվ վերջապես, արքայական մարզաձեւ թենիսը: Թրամփը թենիս խաղում է, եթե ազատ ժամանակ է ունենում: Սակայն հետեւում է թենիսի աշխարհում կազմակերպվող մրցաշարերին եւ իրադարձություններին: Իր գրքերից մեկու նա նույնիսկ վերլուծում է թենիսի առանձնահատկությունները եւ օգտակարությունը՝ նշելով, որ հենց այս մարզաձեւն է իրեն օգնել՝ հաջողությունների հասնել կյանքում: Դոնալդ Թրամփի սիրելի թենիսիստը շվեյցարացի Ռոժե Ֆեդերերն է:

trump10

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930