Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական ու մտավոր հոգնածության դեպքում կերեք քրջիկ

Մայիս 05,2017 12:30 Share

Քրջիկ կոչվող ապուրը, բացի հագեցնող եւ սննդարար լինելուց, վաղուց հայտնի է նաեւ բուժիչ հատկությամբ: Այն օգտակար է ինչպես սրտանոթային հիվանդությունների, այնպես էլ ֆիզիկական ու մտավոր հոգնածության դեպքում: Հատկապես խորհուրդ է տրվում, որ քրջիկի եփման ընթացքում, ըստ ցանկության, ավելացնել նաեւ մանր կտրատած սերկեւիլ՝ մոտ 40 գրամ:

Ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 լիտր տավարի մսի արգանակ, թթու դրած կաղամբ՝ 400 գրամ, եփած ձավար՝ 140 գրամ, 100 գրամ գլուխ սոխ, նույնքան  թթու դրած վարունգ, 30 գրամ նեխուրի ցողուններ, 40 գրամ բազկաճավ, 200 գրամ հալած յուղ, կարմիր եւ սեւ պղպեղ, չոր ծիթրոն եւ արքայախոտ՝ ռեհան, 40 գրամ թարմ գազար, 30 գրամ մաղադանոս եւ 100 գրամ գետնախնձոր:

Պատրաստման եղանակը: Թթու կաղամբը լվանալ, կտրատել եւ լցնել եռացող արգանակի մեջ, 15 րոպե հետո ավելացնել կտրատած թթու վարունգը, գազարը, լվացած-մաքրած եւ կտրատած գետնախնձորը կամ կարտոֆիլը: Վերջինիս եփելուց հետո պատրաստել սոխառած, որի մեջ լցնել նաեւ կարմիր ու սեւ պղպեղ: Մատուցելուց առաջ ավելացնել չոր ռեհան եւ մաղադանոս:

Ճաշատեսակը՝ ըստ հայկական հնագույն խոհանոցի մասնագետ Սերգեյ Հունանյանի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ֆիզիքականը` ուրիշ բան,
    սակայն մտաւոր հոգնածութեան դէպքում,
    կարեւոր չէ թէ ինչ էք ուտում, այլ… խմում (միշտ չափաւորութեամբ, անշուշտ…)

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031