Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրսի կապիտալը, գոնե առայժմ, հետաքրքրված չէ մեր տնտեսությամբ. «Հայկական ժամանակ»

Հունիս 06,2017 11:48

Եթե ամփոփենք, ասենք, վերջին շրջանի տնտեսական լրահոսը, ապա կարձանագրենք, որ Հայաստանում հիմնականում կառուցվում են սուպերմարկետներ, մոլեր, առեւտրի կենտրոններ…։ Լավ է, որ կառուցվում են, բայց դրանք որեւէ կերպ չեն կարող հանգեցնել Հայաստանից արտահանման ծավալների աճին։ Դրանց «բովանդակությունը» ընդամենը ներքին սահմանափակ ռեսուրսը վերաբաշխելն է։ Այսինքն, մարդիկ իրենց ունեցած գումարը ծախսում են ոչ թե X խանութում, այլ V մոլում։ Դրանից մարդկանց ունեցած գումարը չի ավելանում, նույնիսկ նոր աշխատատեղ չի ստեղծվում։ Այդ նորակառույց մոլերում ու սուպերմարկետներում ստեղծված աշխատատեղերը ի վերջո այլ առեւտրային օբյեկտում փակված աշխատատեղերի հաշվին են։

Մրցունակ ապրանքների արտադրությունը պահանջում է մեծ ներդրումներ՝ թե ներքին, թե օտարերկրյա։ Օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրսի կապիտալը, գոնե առայժմ, հետաքրքրված չէ մեր տնտեսությամբ։ Ինչպես արդեն բազմիցս նշվել է, տարեցտարի օտարերկրյա ներդրումները նվազում են, եւ այս տարվա առաջին եռամսյակում այդ միտումը պահպանվել է։ Աճում են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումները։

Ինչ վերաբերում է ներքին ներդրումներին, ապա հստակ վիճակագրություն, թե որ ոլորտում մեր տնտեսվարողները որքան ներդրումներ են իրականացրել, չկա։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930