Մրցամարտն անցկացվելու է 2018 թվականի նոյեմբերին: Իսկ որ այն կարող է ընթանալ Լոնդոնում, գրում է Իսպանիայի «El Pais»-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր: Հրատարակությունը նշում է նաեւ, որ այդ մասին պաշտոնական եւ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Ավելի վաղ« շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտն իրենց մոտ կազմակերպելու ցանկություն հայտնել էին նաեւ Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Սինգապուրը: Նորվեգիայի շախմատի ֆեդերացիան նույնպես այդպիսի մտադրություն ուներ, սակայն Նորվեգիայի կառավարությունը այդպես էլ ծախսերի մի մասը (մոտավոր հաշվարկներով բյուջեն կազմելու էր 4 միլիոն եվրո) փակելու երաշխիքներ այդպես էլ չտվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ТАСС-ի


















































