Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պետրոսյան. «Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն իրավական լուրջ խնդիր ունի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 17:20 Share

«Իրաքյան Քուրդիստանը մեծ հույսեր էր կապում հատկապես Թուրքիայի հետ: Խոսքը ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության մասին է, այլև իրավական դաշտում առկա հարաբերությունների: Հանրաքվեի անցկացումից առաջ Մասուդ Բարզանին նշում էր, որ Թուրքիայի կողմից ուժեղ ընդդիմություն չի ակնկալում, բայց և ուժեղ աջակցություն էլ չի ակնկալում: Այժմ իրաքյան քրդերը գտնում են, որ ճգնաժամը կտևի երեք-չորս ամիս, և այսօր Իրաքյան Քուրդիստանի վրա ճնշումներ բանեցնող երկրները, տնտեսական շահերից ելնելով, հարկադրված կլինեն նահանջել»,-այսօր «Կովկաս» ինստիտուտում կազմակերպված Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի մասին կլոր սեղանի ժամանակ կարծիք հայտնեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

Ըստ նրա, անկախության հանրաքվեի գնալուց առաջ քրդական կողմը բավական լրջորեն ուսումնասիրել էր այդ դաշտը եւ հանրաքվեն ցույց տվեց ոչ այնքան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ազդեցությունը, այլև մանևրելու հնարավորությունները:

Բարզանիականների մասին խոսելիս, բանախոսը ուշադրություն է հրավիրում նաեւ նրա վրա, որ կար ոչ միայն նախագահի ինստիտուտի լեգալացման, այլև մի շարք խնդիրներ, մասնավորապես Քիրքուքի խնդիրը: «Անկախության հանրաքվեն ուժեղացրեց բարզանիականների դիրքերը»,- կարծում է Վահրամ Պետրոսյանը`հավելելով, որ կարևոր են նոյեմբերին Իրաքյան Քուրդիստանում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

«Թերևս միակ լուծումը կլինի ստատուս քվոյի վերականգնումը: Տարածաշրջանային երկրներն առավելապես դիտարկում են ստատուս քվոյի վերականգնումը: Փակուղուց ելքը բացառապես այդ դաշտում է»,- ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Վահրամ Պետրոսյանը ընդհանրություններ չի տեսնում Իրաքյան Քուրդիստանի եւ Արցախի անկախության հանրաքվեների միջեւ: Ավելին, ասում է`տարբերությունները բավական լուրջ և ակնհայտ են. «Մենք մետրոպոլիայի բոլոր ակտերի համաձայն ենք ինքնորոշվել, մինչդեռ Իրաքյան Քուրդիստանի պարագայում կար իրավական լուրջ խնդիր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031