Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. 2015-2016 ուստարում ԿԳՆ-ն որոշել է փակել Աբովյանի գաղութի ներսում 5 տասնամյակ գործած թ.2 հատուկ արհեստագործական պետական կրթահամալիրը

Հունիս 06,2018 12:45 Share

Երեկ երեկոյան նայում էի «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ուղիղ հեռարձակումը, որտեղ ամենքը խոսում էին Հայաստանի համար շատ կարևոր մարտահրավերի՝ բոլորի համար կրթության հավասար  հնարավորությունների, մատչելիության և հասանելիության մասին, սա հրաշալի  ու խոստումնալից ծրագիր է և կեցցեն այն իրականացնողները:

Սակայն այնտեղ գտնվողները, ինչպես նաև ես, չգիտեինք, որ ունենք անչափահասներ, որոնք գտնվելով անչափահասների գաղութում, զրկված են կրթությունից: Այդ ուղղիչ տունը օրինախախտ անչափահասին ուղղելու փոխարեն զրկում է նրան կրթությունից, կրթության վկայականից, այսինքն` հետագայում կրթությունը շարունակելու իրավունքից, որովհետև 2015-2016 ուստարում ԿԳՆ-ն որոշել է փակել Աբովյանի գաղութի ներսում 5 տասնամյակ գործած թ.2 հատուկ արհեստագործական պետական կրթահամալիրը, որն անչափահասների համար իրականացրել է հանրակրթություն, իսկ կանանց համար՝ արհեստագործություն: Այդ որոշումը հիմնավորվել է նրանով, որ գաղութում անչափահաս այլևս չկա, այնինչ անցած 3 տարիներին 25 անչափահաս դուրս են մնացել կրթությունից:

Երեխայի կրթության սահմանադրական իրավունքը տրված է ՀՀ բոլոր-բոլոր երեխաներին, ԲՈԼՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԲՈԼՈՐ, ովքեր ընտանիքո՛ւմ են, մանկատներո՛ւմ են, ովքեր անչափահասների գաղութում են հայտնվել ու հատկապես նրանք այսօր զրկված են կրթության իրենց անչափ կարևոր իրավունքից, որի կարիքը հատկապես գաղութի անչափահասների համար չափազանց կարևոր է այնքանով, որքանով որ նրանք պարզապես անգործության մատնված լինելով, պարապությունից կարող են ավելի շատ սխալներ թույլ տալ:

Կարծում եմ այս խնդիրը, որի մասին ինձ նամակով հայտնել է Աբովյանի գաղութի չգործող դպրոցի գործող տնօրեն Սուսաննա Դանելյանը, պետք է լուրջ քննարկման առարկա դառնա ՄԻՊ գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԿԳ նախարարության համար, որոնք նույնպես արդեն ստացել են Սուսաննա Դանելյանի այս ահազանգը: Վստահ եմ, որ Նոր Հայաստանի կառավարությունը հնարավորիս արագ կգտնի լուծումը:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930