Aravot.am-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց` որպես կրթության ոլորտի «հնաբնակ», ինչպե՞ս է վերաբերվում ԿԳ նախարար- «Այբ» «փոխհրաձգությանը»:
«Ինչո՞ւ «Այբը», ինչո՞ւ ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցը չեք ասում, ինչո՞ւ «Քվանտը» չեք ասում, հարգելի «Անանիա Շիրակացի» ճեմարանը չեք ասում…Ես կարող եմ թվարկել…Ամեն ինչ կառուցված է այն հաշվարկով, որ Հայաստանով մեկ ընտանիքը արդեն դրել է կրթության նկատմամբ իր վերաբերմունքը… Կներեք, բայց այդ երեխաները հաջողություններ էին ունենալու որտեղ էլ ասես…Բոլոր երեխաներն են օժտված, նրանք առարկայական ակադեմիական առումով իրենց դպրոցներում բազային պատրաստություն էին ստացել, իրենց ընտանիքներում, որովհետեւ առաջին կրթիչը ընտանիքն է, այն էլ այսօրվա Հայաստանի պարագայում, երբ կրթված է մայրը, տատը, քույրը, գումարած հայրը… Հայաստանով մեկ 100 կամ 1000 երեխա հավաքեցիք այստեղ, մի քանի 100 այնտեղ, ստացվեց մի քանի հազար ծաղկաքաղ արեցիք, դուք, փաստորեն, անապատացրիք Հայաստանը»,- ասաց Աշոտ Բլեյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Ուսումնատենչ ամեն մի երեխայի շուրջ ընկերներն են հավաքվում, շրջակա միջավայր է ստեղծվում, ուսուցիչն է ոգեւորված աշխատում, հետեւաբար չի կարելի այդ ճանապարհով (նկատի ունի «Այբը»-Գ.Հ.) գնալ…Դրա փոխարեն, ինչքան լավ կլիներ, եթե այդ կրթական ծրագիրը ցանցային սկզբունքով գնար-հասներ յուրաքանչյուր երեխայի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































Զուր տեղը անուանարկում էք: 🙂
Ձեր նշած «Քուանտ» վարժարանը մեր տարիներին (2000-2003 թթ.) Հայաստանի լաւագոյն դպրոցն էր օլիմպիադաներում նուաճած դիպլոմներով: Այլ հրաշալի դպրոցներ էլ կային խորացուած ուսուցմամբ՝ «Ֆիզմաթը», «Ֆոտոնը», Ճեմարանը, «Բալատոնը», Գիւմրու թիւ 1-ը:
Մեր միջեւ այդ տարիներին (լաւ իմաստով) «կատաղի» մրցակցութիւն կար ուսման բնագաւառում, որից իհարկէ շահում էինք բոլորս:
Այնպէս որ, վերոնշեալ դպրոցները բնաւ չեն անապատացրել Հայաստանը, այլ ընդհակառակը բուռն մրցակցութիւն եւ որակեալ կրթութիւն են ապահովել:
Ես «Այբի» մասին շատ տեղեկացուած չեմ, ուստի գնահատականս կարող է ուղիղ չլինել: Բայց իմ տպաւորութեամբ «Այբը» երբեք «Քուանտ» կամ «Ֆիզմաթ» չի եղել: Վերջիններս բացառիկ էին հայ իրականութեան մէջ: Ես «Քուանտ» վարժարանն եմ աւարտել ու պիտի նշեմ, որ փայլուն, պայծառ ուղեղներ կային նաեւ Ֆիզմաթում:
Յ.Գ. Ինչ վերաբերում է ՄՍ կրթահամալիրին. սովորական հանրակրթական դպրոց էր՝ օլիմպիադաներում առանձնապէս աչքի չընկնող: