Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է մնալ քաղաքական առևտրի առարկա: Ինձ համար՝ որպես թուրքագետի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ընդունված որոշումը չունի որևէ արժեք. Ռուբեն Մելքոնյան. «168 ժամ»

Նոյեմբեր 11,2021 10:24 Share

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է առանց առարկությունների: Oրինագծի հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ, սակայն, այս որոշումը որևէ առնչություն չունի համամարդկային արժեքներին Մեծ Բրիտանիայի հավատարմության, բարոյականության, պատմական ճշմարտությանը բաց աչքերով նայելու պատրաստակամության հետ, և այն պետք է արժանանա Հայաստանի ու հայ ժողովրդի սառը, չափավոր արձագանքին:

«Հայոց ցեղասպանության հարցն իրենց ժողովրդավար հռչակած որոշ պետությունների համար շարունակում է մնալ քաղաքական առևտրի առարկա, որը կիրառում են՝ ըստ նպատակահարմարության:

Ակնհայտ է, որ դրանում կա Թուրքիայի հանդեպ արևմտյան երկրների՝ որոշակի զսպման մեխանիզմներ կիրառելու ցանկությունը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց թուրքագետը՝ հիշեցնելով նաև, որ Մեծ Բրիտանիան ողջ պատմության ընթացքում դիվանագիտական ասպարեզում Հայաստանին և հայ ժողովրդին ամենածանր հարվածներ հասցրած պետությունն է. «19-րդ դարից սկսած՝ բոլոր միջազգային պայմանագրերում ու բանակցություններում Մեծ Բրիտանիան խաղացել է հակահայկական ընդգծված դեր, և նաև այդ պատճառով է, որ հայկական հողատիրությունը, Հայ Դատը տարբեր տարիների բախվել են անհաջողության. պատմական շատ տարածքներ չեն վերադարձվել՝ մնալով թուրքական օկուպացիայի տակ»:

Ռուբեն Մելքոնյանն արձանագրեց՝ Մեծ Բրիտանիայի որդեգրած պահվածքն այսօր էլ շարունակվում է. Մեծ Բրիտանիան Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակիցն է, ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր:

«Կոնկրետ ինձ համար՝ որպես թուրքագետի, ՄԲ ընդունած որոշումը չունի որևէ արժեք»,- հավելեց թուրքագետը:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930