Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ասվի պաշտոնապես

Սեպտեմբեր 09,2023 10:00 Share

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունը քայլեր է կատարել, որոնք վկայում են մեր պետության ռազմաքաղաքական կողմնորոշումը կտրուկ փոխելու մտադրության մասին: Խոսքը, մասնավորապես, Ազգային ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու եւ հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու հայտարարությունների մասին է: Ցանկացած քայլ պետք է դիտարկել ոչ թե վերացական առումով «ճիշտ» կամ «սխալ» լինելու, այլ տվյալ պահի քաղաքական համատեքստի տեսանկյունից:

Հռոմի ստատուտը պետք էր վաղուց վավերացնել, առնվազն 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ ալիեւյան ռեժիմը ակնհայտ ռազմական հանցագործություններ էր կատարել: Բայց ինչպես ասում են ամերիկացիները, timing is everything` կարեւոր է, թե երբ ես քո քայլը կատարում: Այս տարվա մայիսի 17-ին Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրահանգ է տվել. նա, մասնավորապես, մեղադրվում է ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ: Այդ հրահանգը նշանակում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրում Պուտինը պետք է ձերբակալվի: Իհարկե, կասկածում եմ, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրեջքից հետո ՌԴ նախագահի ինքնաթիռին կմոտենա ՆԳ նախարար Վահե Ղազարյանը եւ Պուտինին ձեռնաշղթաներ կհագցնի, բայց կարեւորն այստեղ, կրկնեմ, քաղաքական միտումն է:

Նույնը՝ հայ-ամերիկյան զորավարժությունները: Այո, դրանք նախկինում նույնպես եղել են, եւ առաջներում մեր զինծառայողները մասնակցել են նաեւ արեւմտյան կոալիցիայի գործողություններին: Բայց առաջներում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փաստացի պատերազմի մեջ չէին:

Ես բարձր կարծիքի չեմ Հայաստանի ներկայիս իշխանավորների մտավոր ունակությունների մասին, բայց վստահ եմ, որ նրանք այդ քաղաքական համատեքստը հասկանում են, եւ վերոհիշյալ քայլերն անում են միտումնավոր՝ Ռուսաստանից պոկվելու եւ Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու նպատակով:

Ինքնին դրա մեջ որեւէ սխալ բան չկա՝ Ռուսաստանի կեցվածքը, մասնավորապես, Բերձորի միջանցքում, գուցեեւ դրդում է այդ ուղղությամբ մտածելու: Խնդիրն այն է, թե որքանով են այդ քայլերը մտածված, հաշվարկված, արդյոք Արեւմուտքը տվե՞լ է «այլընտրանքային անվտանգության երաշխիքներ»: Իշխանության արեւմտամետ կողմնակիցներն ասում են՝ այո, ամեն ինչ հաշվարկած է, եւ երաշխիքները տրված են: Գուցե նրանք հանդիպում են եվրոպական կամ ամերիկյան դեսպանատների աշխատակիցների հետ եւ ինչ-որ ինսայդերական տեղեկություններ ունեն: Բայց երաշխիքների արտաքին նշաններ, որքան գիտեմ, չեն երեւում: Ես ակնկալում եմ ոչ թե քարոզիչների հավաստիացումներ, այլ պաշտոնական հայտարարություններ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Շնորհակալություն մեր ֆուտբոլիստներին ու նրանց մարզիչներին, հաջողության գրաֆիկն աճո՛ւմ է: Ի՛նչ է նշանակում լավ ուսուցիչ, լավ դիրիժոր կամ լավ մարզիչ՝ նա իր աշակերտի, երաժշտի, մարզիկի մինչեւ վերջին կաթիլ շնորհքը լույս աշխարհ է բերում, եթե մեր ժողովրդին էլ նման բախտ վիճակվի եւ լավ պետական ղեկավար ունենանք, այդ ղեկավարը ժողովրդից մեծագույն աշխատանք ու կարգապահություն կպահանջի եւ արդյունքում կունենանք ժողովրդի շնորհքի լիարժեք արտահայտում եւ պետության եւ ազգի հաջողության գրաֆիկի աճ: Փա՛ռք իսկական հայերին:

  2. ….Ես բարձր կարծիքի չեմ, ու այդ պատճառով վստահ եմ…:
    Այլ ոչ թէ *Ես բարձր կարծիքի չեմ Հայաստանի ներկայիս իշխանավորների մտավոր ունակությունների մասին, բայց վստահ եմ…*
    Մտավոր ունակությունները 5 տարի է, առնվազն, թթու դրած են: Միայն թեզեր են արտանետվում: Ահա մի թարմ նմուշ Հայրենիք թե Պետություն թեզից, հենց Արավոտ-ից` *…ոստիկանության պաշտոնյան  հայհոյեց՝ ասելով․ «Ձեզ էլ, ձեր հայրենիքն էլ․․․* https://www.aravot.am/2023/09/09/1367438/:

  3. Aha says:

    Իշխանության արեւմտամետ կողմնակիցներն ասում են՝ այո, ամեն ինչ հաշվարկած է, եւ երաշխիքները տրված են … Ես ակնկալում եմ ոչ թե քարոզիչների հավաստիացումներ, այլ պաշտոնական հայտարարություններ:

    Two weeks before the start of the 2020 war, a high ranking official (Ms. Makunts) said on national television that based on their analysis they are certain that Turkey would not be involved in military operations. Again, a few months before the 2020 war, Karabakh president A. Harutyunyan said on national television that our air defense is strong enough for the opponent to not achieve total air superiority. What I am implying is that our leadership has previously been mistaken and wrong (in the best case scenario, let us exclude treason) and no longer has any credibility to make predictions or plans pertaining to national security.

    In other words, even if the Prime minister declared publicly that the West will guarantee our security, it wouldn’t mean much to me as there would still be a high probability that our leadership is once again mistaken or has misunderstood geopolitical signals. As first president LTP said, he is not sure that our leader even understands the messages that various decision centers are conveying to Yerevan.

    This is the result of having a Nazar-Panjuni character as head of state.

    • Հ. Շ. says:

      There is also the distinct possibility that the bozos in this government are understanding perfectly all the signs, signals and message conveyed to them by the Western states, via a certain type of operatives of those states. But that all those reassurances, are simply lies.

      There is such a – quite plausible theory -, notably, about what triggered Saddam Hussein’s invasion of Kuwait. Which was the beginning of the end, for Iraq.

      The West does not care about what happens ultimately to countries like Ukraine, Armenia or Georgia. As long as they serve their purpose. By becoming sworn enemies of Russia, thus weakening the latter’s international power, stature and influence, while depleting or dispersing its military resources.

      In the best case scenario for them, countries like those become – destroyed, ravaged and devastated – buffer zones, for the West.

  4. Հ. Շ. says:

    *Անվտանգության երաշխիքներ*ը, լաւագոյն պարագային՝ զինամթերք հայթայթելն է Հայաստանի բանակին, երբ որ Ռուսաստանի զօրքը ներխուժէ այդ երկիրը:

    Քանզի ՆԱՏՕի ուղղակի մասնակցութիւնը հայ-ռուսական պատերազմին, կը նշանակէ թէ այդ դաշինքի անդամ Թուրքիան, որպէս անմիջական սահմանակիցը ռուսական յարձակումի թիրախին, պիտի պատերազմի Ռուսաստանի դէմ: Ինչ որ հաւանական չէ: Դժուար է պատկերացնելը որ Թուրքիան իր յարաբերութիւնները այդ աստիճան պիտի քայքայէ Ռուսաստանի հետ, այս առիթով: Աւելի դժուար է երեւակայելը որ թուրք զինուորներ պիտի զոհուին, պաշտպանելու համար Հայաստանը:

    Ուրեմն, հիմա էլ, գինը պիտի վճարենք Փաշինյանի՝ *Զելինսքիի բարդոյթ*ին:

    Այլեւս իրապէս որ կատակ չէ ասելը, թէ՝ համեմատաբար, Արցախը աւելի ապահով վիճակում է, քան թէ Հայաստանը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  5. Լավատես says:

    Տասնութի սցենարը կրկնվում է, երեւում է դաս չքաղեցինք, ճանապարհը փակող հայերը միլիոն անգամ ավելի մեծ գործ են անում, քան ամերիկաներն ու ռուսաստաններն ու եւրոպաները միասին վերցրած: Փող տպելու եկամուտը հնարավոր է երեք հարյուր տոկոսից բարձր է, օլիգարխների եկամուտների տոկոսները նույնպես աննորմալ բարձր են, սա նշանակում է, որ աշխարհում իշխանության եկածները խելքները թռցրած հիվանդ ու հանցագործ մարդիկ են, իսկ պետությունների ղեկավարները այդ հիվանդների դրածոներն են: Դա է պատճառը, որ այսօրվա պատերազմներում առողջ տրամաբանություն չկա: Էս մեր քոչվորներն էլ պետք է ազատեն մեր երկիրը եւ գնան իրենց ալթային տեր կանգնեն, որովհետեւ վաղը այն աֆրիկացիներով են բերելու լցնեն: Մենք էլ պետք է վերադառնանք մեր երկիր, թե չէ դրսում ապրելով չարաշահում ենք տեղացիների հյուրասիրությունը: Մենք մեր աչքերը բաց, սեւեռում ենք մեր ուշադրությունը մեր սեփական օրակարգը իրագործելուն, իսկ մյուսներին քաղաքավարի շնորհակալ լինենք ու հրաժարվենք աշխարհի հզորների աջակցությունից: Հայեր, միացե՛ք:

Պատասխանել Aha

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930