Լրահոս
Օրվա լրահոսը

ժամանակն է՝ կողմնորոշվենք, թե որտե՞ղ ենք ուզում լինի Հայաստանը 10-20 տարի հետո․ Արամ Սարգսյան

Հուլիս 07,2024 12:00 Share

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Աշնանը, ըստ մեր ԱԳՆ-ի, COP29-ից հետո ՀՀ-ն կարող է ունենալ անվտանգային խնդիրներ։ Չի բացառվում, որ սադրանքը իրականացվի հենց սահմանազատված տարածքներում։ Ինչո՞ւ: Որովհետև, ոմանց կարծիքվ, այդպես հնարավոր է հասնել իշխանափոխության, իսկ նոր ձևավորված իշխանությունն էլ կապահովի ոմանց համար բաղձալի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրականացումը։

Ի՞նչ տարբերակներ ունի ՀՀ-ն նման զարգացման հնարավորությունը փոքրացնելու համար։

Տարբերակ 1. Մինչև աշուն անցկացնում ենք ԵՄ անդամակցության հանրաքվե։ «Այո»-ն հիմք ընդունելով՝ հայտ ենք ներկայացնում և մեկ տարվա ընթացքում դուրս ենք գալ ԵԱՏՄ-ից։

Տարբերակ 2. Դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից և ԱՄՆ-ի հետ ստորագրում այնպիսի համաձայնագիր՝ ինչպիսին ունի Վրաստանը։

Այս երկու տարբերակների դեպքում էլ ՀՀ-ի վրա հարձակվելը Ադրբեջանի պարագայում կնշանակի ամբողջությամբ տեղավորվել ՌԴ ուղեծրում, որ, անկասկած, չի մտնում Իլհամ Ալիևի ծրագրերի մեջ, հակառակ պարագայում վաղուց ուժային տարբերակով նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրականացրած կլիներ։ Նշածս 2 տարբերակներից ո՞րը կընտրի ՀՀ իշխանությունը: Չգիտեմ: Բայց նույնիսկ չեզոքության տարբերակի կողմնակիցները ստիպված են ընդունել, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում լինելով՝ չեզոք չես լինի։ Վրաստանը և Ադրբեջանը ՌԴ ռազմաբազա չունեն, նրանք ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ չեն ու ՌԴ-ից էլ մեզնից պակաս չեն օգտվում։ Սա իմիջիայլոց…

Տարածաշրջանային տարբերակի ջատագովներին էլ ասեմ, որ 21-րդ դարում աշխարհից տարանջատ տարածաշրջաններ չկան։ Թուրքիան իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնում է ՆԱՏՕ-ի անդամակցությամբ և ԵՄ ընտանիքին մաս կազմելու հայտով։ Ադրբեջանը իր ազդեցությունը մեծացնում է Թուրքիայի նման մեծ եղբայր ունենալով և Իսրայելի միջոցով Արևմուտքի հետ կապով։ Վրաստանը՝ ԱՄՆ աջակցությամբ, ԵՄ անդամակցության սահմանադրական պահանջով։ Իրանը՝ շիա մահմեդականության կենտրոնը լինելով։ Հարց՝ իսկ ՀՀ-ն ումո՞վ: ՌԴ-ո՞վ, որ ըստ ԱԽ քարտուղարի, բարեհաջող հանձնեց Արցախը Ադրբեջանին, թե՞ ՀԱՊԿ-ով, որ չի ճանաչում ՀՀ սահմանները…

Անգամ 80 միլիոն բնակչությամբ Թուրքիան ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և թուրքալեզու ժողովուրդների աջակցությամբ է իր շահերը սպասարկում տարածաշրջանում: Հայաստանը միայնակ ինչպե՞ս է դա անելու… Հարցս բացարձակապես հռետորական չէ և ժամանակն է՝ մենք կողմնորոշվենք, թե որտե՞ղ ենք ուզում լինի Հայաստանը 10-20 տարի հետո և, ըստ այդմ էլ, ժամանակ չկորցնենք ու հենց այսօր անենք առաջին քայլը, քանի դեռ նման քայլ անելու հնարավորությունը կա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Դուք 6տարիա իշխանություն եք ու պատասխանատույ եք ամենի համար ինչ եղելա։ ապագայում էլ ինչ լինի պատասխանատու ես քանի իշխանություն ես։ հիմա ուզում ես հանրաքվե արա, ուզում ես նատո մտի քո պրոբլեմնա։ ում վրա ես մուննաթ գալիս՞

Պատասխանել Garo

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031