Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Միակ բանը, որն անում է իշխանությունը` հանրությանը ստահոդ տեղեկություններով խճճելն ու արցախցիների դեմ կեղտոտ քարոզչություն գեներացնելն է

Ապրիլ 04,2025 09:50 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախցիների սոցիալական վիճակի, իրավունքների պաշտպանության և վերականգնման խնդիրը բավականին բազմաշերտ է, իսկ ստեղծված իրավիճակում, միակ բանը, որն անում է իշխանությունը` հանրությանը ստահոդ տեղեկություններով խճճելն ու արցախցիների դեմ կեղտոտ քարոզչություն գեներացնելն է:

Ես համոզված եմ, որ եթե նման խնդիր ունենար ՀՀ ցանկացած մարզ, ապա այս իշխանությունը նույն շաբլոն, կեղծ տեղեկություններով ատելություն կսերմաներ այդտեղի ծագում ունեցողների նկատմամբ, իսկ նրանց` իրավունքների պաշտպանության հարցը, կդիտարկեր «պետության ու խաղաղության դեմ ուղղված սպառնալիք»:

Սոցիալական ծրագրերի կրճատումն ու տապալված «բնակարանային ծրագիրը» չափազանց բարդ իրավիճակի է հանգեցնելու, որի ծանր հետևանքների համար նաև որպես պետություն ենք թանկ գին վճարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930