Լրահոս
Օրվա լրահոսը

Գրառման ոճն ու բառապաշարը ակնհայտորեն անպատշաճ են ՀՀ ղեկավարի պաշտոնին. հայտարարություն

Հունիս 06,2025 11:22 Share

Հայ ազգային ռամկավար կուսակցությունը խորը մտահոգություն եւ վրդովմունք է հայտնում ՀՀ վարչապետի՝ սոցիալական ցանցում արված վերջին գրառման առնչությամբ: Գրառման մեջ վարչապետը, կիրառելով անպատշաճ եւ գռեհիկ արտահայտություններ՝ առանց հստակ հասցեատիրոջ նշման, սեւացնող կերպով վիրավորել է Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան դասին:

Մենք խստորեն դատապարտում ենք այս քայլը՝ այն դիտարկելով որպես հարձակում ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլեւ ազգային ինքնության ու պետականության հիմնասյան վրա: Դարեր շարունակ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի ոգեղեն, մշակութային եւ հոգեւոր ողնաշարը:

Գրառման ոճն ու բառապաշարը ակնհայտորեն անպատշաճ են ՀՀ ղեկավարի պաշտոնին: Այն հիշեցնում է փողոցային եւ խուլիգանական վարքագիծ՝ խաթարելով պետական բարձր պաշտոնի հեղինակությունը: Բացի այդ, մեր գնահատմամբ, հրապարակման մեջ առկա են քրեական իրավախախտման տարրեր՝ մասնավորապես՝ խմբային վիրավորանք եւ ատելության տարածում՝ ըստ կրոնական պատկանելության:

Վարչապետի ձեւակերպումները, լինելով չհստակեցված, ըստ էության «ցեխ են շպրտում» բոլոր սրբազանների երեսին՝ անհարկի խարանելով ողջ հոգեւոր դասը:

Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը պահանջում է, որպեսզի ՀՀ վարչապետը՝

# անհապաղ հանդես գա հրապարակային եւ պաշտոնական ներողությամբ Հայ Առաքելական Եկեղեցուց,

# եւ ջնջի այդ վիրավորական գրառումը իր սոցիալական ցանցի էջից:

Հակառակ դեպքում, կուսակցությունը կիրառելու է իր ամբողջ քաղաքական, իրավական եւ տեղեկատվական ներուժը՝ նման ոտնձգությանը համարժեք հակազդելու եւ հանրային պաշտպանություն ապահովելու համար:

Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիրներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30