Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեմ՝ ինչ սցենար են գրել իմ մասով, բայց էնպես պիտի անեմ՝ իրենց մուրազը իրենց փորը մնա»․ Գյումրու քաղաքապետ

Հոկտեմբեր 07,2025 19:15

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր նկատմամբ կատարվող ճնշումների մասին, ասաց՝ հասկացել է՝ որն է պատճառը։

«Ես հիմա հասկանում եմ, որ իրենք սոցհարցում են անում, Վարդան Ղուկասյանի ձայներն ամբողջ հանրապետությունում էնքան շատ են, որ ասում են՝ «Թռնիս, չհասնիս, իսկականից թռնում են ու չեն հասնում, դրա համար էլ էս վայնասունը գցել են»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց, որ իշխանության նպատակն է իրեն կալանավորել, իր փեսային՝ Ավետիս Առաքելյանին, որը փոխքաղաքապետն է, մի գործ սարքելով՝ պաշտոնազրկեն, ու քաղաքը հանձնեն ժամանակավոր կառավարման, որպեսզի կարողանան 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպել։

Ըստ նրա, սցենարը հենց այդպես է գրված։ «Հիմա մենք էլ կտեսնենք՝ կանեն, թե չեն անի, մենք  էնպես պիտի անենք, որ իրենց մուրազը իրանց փորը մնա»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց Հայոց պատմությունը կարդալ ու տեսնել, թե կաթողիկոս սպանող Արշակ թագավորի հայրը՝ Տիրան թագավորը, ինչ ձևի կուրացավ ու գերի ընկավ Պարսկաստան։

Նա խորհուրդ տվեց պաշտոնի համար նզովքի տակ չմտնել, ապաշխարել , ճանապարհի կեսից դարձի գալ։

«Դարձի արեք, մեղք եք, պաշտպանեք ձեր հող հայրենին, ելեք, ասեք, որ սխալվել ենք, ու Աստված ձեզ կների»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031