Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ տարեվերջյան պարգևավճար. Հայկ Ֆարմանյան

Դեկտեմբեր 28,2025 13:47

«Մեր ձեւով» շարժման անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար.

Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ տարեվերջյան պարգևավճար։

Ո՞ր արդյունքի համար,

Ո՞ր հաջողված աշխատանքի,

Ո՞ր լուծված խնդրի դիմաց։

Եթե չափանիշ և հաշվետվություն չկա, սա պարգևավճար չէ, սա ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ «ՀԵՐՈՍ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ» ՀԱՇՎԻՆ ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է…

Իսկ եթե, ըստ շրջանառվող լուրերի, այդ գումարներից իրականում մի մասը փոխանցվել է ՔՊ-ին (ՔՊ ցուցակով պատգամավոր առաջադրվելու անդամավճարի տեսքով), ապա սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների վատնում և պետբյուջեի օգտագործում ոչ նպատակային ձևով։

Հարկատուների գումարները կուսակցական հարցեր լուծելու համար չեն տրվում….։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031