Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ

Փետրվար 27,2026 12:45

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամյա աջակցությունը Կոնգրեսի՝ պատերազմի հարցում սահմանադրական լիազորություններին։

Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի՝ տարածաշրջանային լարվածության նվազեցման և բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ և հաշվի առնելով, որ Իրանի հետ երկարատև պատերազմը լուրջ սպառնալիք կդառնա քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Իրանի հայկական համայնքի համար, ինչպես նաև մտահոգ լինելով, որ հնարավոր պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ու տարածաշրջանի հայկական և այլ խոցելի փոքրամասնությունների բարեկեցության վրա՝  Հայ դատի հանձնախումբը վերահաստատում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշումը։

Հանձնախումբը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության I հոդվածի, 8-րդ բաժնի, 11-րդ կետի, պահանջում է Կոնգրեսի պաշտոնական հավանությունը ցանկացած պատերազմական գործողության համար։

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

27 փետրվար 2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728