Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վերջ դնենք իշխանության նման պահվածքին, որ իրեն պահում է օկուպանտի պես. Արման Թաթոյան

Ապրիլ 13,2026 14:12 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը

Ակնհայտ է, որ դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին, նրանց ծնողներին:

Ուզում են ցույց տալ, թե ինչ են նշանակում «քաղաքացիական կամ քաղաքական գործողությունները» իշխանության դեմ՝ այսինքն՝ ինչ գին կարժենան մարդկանց համար:

ՔՊ-ի դեպքում գործում է լրիվ այլ տրամաբանություն՝ «իշխանություն-ինչ է պետք իշխանությունը պահելու համար-քաղաքացի»:

Այսինքն` ՔՊ-ի համար կարևորն այն է, թե իր համար ինչ արժեք ունի իշխանությունը ու դա պահելու համար ինչ է պետք: Պետք են մարդիկ, որոնք վախի մեջ լինեն, որոնց խաբեն ու այդպես պահեն իրենց իշխանությունը: Դրա համար է, որ մարդն արժեք չունի ՔՊ-ի համար:

Բայց մենք պետք է հիշենք, որ մենք հայ ենք՝ մեկ ժողովուրդ։ Յուրաքանչյուր մեր հայրենակից կարևոր է, արժեքավոր է։ Պետք է վերջ դնենք իշխանության նման պահվածքին, որ իրեն պահում է օկուպանտի պես:
Արդարությունը գալիս է վերջ դնելու այսպիսի կառավարմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930