Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդկանց 70% ու ավելի հունիսի 7-ին գնաց ընտրության, Ալիևի մարդը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը ՀՀ-ում իշխանության մնալու որևէ շանս չունի». Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 13,2026 18:30 Share

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Մեր հանրային դաշտում շատերն են ուրախացել Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանի կողմից ընտրություններում պարտվելու առթիվ։ Բնական է պատճառը՝ Օրբանը բոլորիս ուղեղում հայտնի է որպես մեկը, ով գործարքի է գնացել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով արտահանձնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

Նաև մարդիկ շեշտում են, որ Օրբանն ուներ Վենսի աջակցությունը կամ Պուտինի աջակցությունը ու պարտվեց։

Իսկ գիտե՞ք, ի շարս այլ հարցերի, ինչն է ապահովել նրա պարտությունը․ մարդկանց մեծաքանակ մասնակցությունը։ Ըստ աղբյուրների՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային 77.8%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Հունգարիայի ընտրություններում։ Սա է, ըստ իս, դարձել որոշիչ։

Նման մասնակցության դեպքում ուզու՞մ ես կեղծես էլ, ով էլ քեզ գա օգնի, չես կարող հաղթել, եթե հանրությունը որոշել է գնա ընտրատեղամաս ու ՉԸՆՏՐԻ քեզ։ Նիկոլ Փաշինյանին հեռացման ուղին էլ է սա։

Նրա գլխավոր աջակիցն Ալիևն է, մյուսներին ինքը միգուցե և հարմար է, բայց ինքը շատ անհարմար է հենց հայ ժողովրդին, քանի որ շարունակ աճուրդի է հանում մեր շահը, իրավունքը, արժանապատվությունը, արմատը, ազգային արժեքները և փոխարենը մեզ համար ստանում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ։ Դրա համար, եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս, դեռ մի կողմ, թե ում կընտրեն, ում կհավանեն, կարևորը, որ գնան, իրենց ձայնին տեր կանգնեն։ Եթե մարդկանց 70% ու ավելի հունիսի 7-ին գնաց ընտրության, Ալիևի մարդը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը ՀՀ-ում իշխանության մնալու որևէ շանս չունի։

Սրա համար հանրային դաշտում պետք է ակտիվ խրախուսվի մարդկանց մասնակցությունը ընտրությանը, որովհետև նրանց ընտրողները սենց թե նենց գնալու են, մեզ պետք է, որ գնան նրանց չընտրողները ու չընդունողները, իսկ այդ մարդիկ ակնհայտ մեծամասնություն են»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930