«Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս թույլ չեն տալու, որ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարի «Ուժեղ Հայաստանին», իրենց իսկ հռչակած ժողովրդավարության բաստեոնում։ Այսինքն, այս պահից հայտարարում է, որ ժողովրդի քվեն գողանալու՞ է։ Թող փորձի»,- ԱԺ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում ընդգրկված ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենք, երեկ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ իրենց խնդիրն է այնպես անել, որ երեք կուսակցություն, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի ուժը, չանցնեն խորհրդարան. «Ասենք այդ կուսակցությունները հլը պիտի մտածեն խորհրդարան անցնելու մասին: Այդ որ ասում են՝ «հաղթելու ենք, այս ենք անելու, ինչ ենք անելու», ծիծաղելի է ուղղակի: Էդ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ, ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրենց ինֆորմացիայի և ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն հարյուր տոկոս»:
Ինչ վերաբերվում է հաջորդ վիճելի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հալյուցինագեն սնկերի օգտագործմանը, ինչի մասին հայտարարեց Սամվել Կարապետյանը, իսկ Փաշինյանն էլ հակադարձեց՝ դատի է տալու, Դավիթ Ղազինյանն ասաց․ «Սնկերի մասով, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը բոլորն են կասկածում, ուղղակի հստակ չգիտեն՝ սո՞ւնկ է, թե՞ այլ բան»։
Հավելեց․ «Մի թիմ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպե՞ս կարող է վախենալ քաղաքացիական հայցերից»։
Կարդացեք նաև
«Ես էլ չեմ կասկածում եւ վաղուց չեմ կասկածում»,- Դավիթ Ղազինյանի այս հայտարարությունն էլ վերաբերում էր «Ուժեղ Հայաստանի» առաջիկա Հայաստանին։
Ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանի ասուլիսին հետեւած իշխանական դաշտի արձագանքներին, Դավիթ Ղազինյանն ասում է․ «Մակարդակի խնդիր է․ ՀՀ-ն ղեկավարում է մի խմբակ, որը չունի քաղաքական ճիշտ բանավեճ վարելու մակարդակ։ Մենք իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել»։
Դավիթ Ղազինյանի դիտարկմամբ, իր ցածր որակի արձագանքներով, իշխանությունը ցույց է տալիս իր անհանգստություններն ու նյարդային վիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Պարզվում է՝ սրանք ոչ թե պարզապես հիմարություններ էին դուրս տալիս, այլ նախապես պլանավորված խուլիգանություն են փորձում անել։